Փաշինյանը՝ կառավարման նախագահական համակարգի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարման նախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին նա ասաց մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ որոշակի քննարկումներ են ընթանում նախընտրական ծրագրում ներկայացվածի շրջանակում: Առաջին հերթին խոսքը պետական կառավարման մեջ սփյուռքի մասնակցության մասին է: «Այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, դրա վերաբերյալ, այո, որոշակի քննարկումներ կան: Խոսքը, մասնավորապես, մեր Սահմանադրության մեջ սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու գործում առկա շատ խիստ սահմանափակումների մասին է, և մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումները, մանավանդ այսօր, մեր համազգային օրակարգի համատեքստում պատեհ չեն: Ուստի այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ կանենք»,- ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ վերջին շրջանում հնչող քննարկումներին՝ երկրում խորհրդարանական կառավարման կարգը նախագահականով փոխարինելու վերաբերյալ՝ ասելով. «Ես այն կարծիքին չեմ, որ մենք հիմա նման անհրաժեշտության առաջ ենք կանգնած, քանի որ ընդամենը մեկ տարի էլ չկա, որ խորհրդարանական համակարգը գործում է: Պետք է հասկանանք, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը և նոր միայն հետևություններ անենք: Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, կարող է փոխվել, բայց հիմա չէի ուզենա որևէ կանխորոշող հայտարարություն անել: Սակայն իմ անձնական կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ չունենք հստակ փաստարկներ, թե ինչու է դա անհրաժեշտ»:  

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am