Ինչ պաշտոն են խոստացել Արմավիրի նախկին մարզպետին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը եղել է Ազգային Ժողովում։ Ըստ մեր հավաստի աղբյուրների` վերջինս գործադիրում պաշտոն է ստանալու։ Նշենք, որ Միրիջանյանը մասնագիտությամբ բժիշկ է, եղել է Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոս, ամբիոնի վարիչ, աշխատակազմի ղեկավար: 2015թ. նա նշանակվել էր առողջապահության փոխնախարար, մեկ տարի անց հեռացել: Թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ քվոտայով Միրիջանյանը նշանակվել էր մարզպետ, սակայն հոկտեմբերի 2-ին` ԱԺ կանոնակարգ օրենքի աղմկահարույց փոփոխություններից հետո, երբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ քվեարկեցին ՀՀԿ նախաձեռնությանը, Փաշինյանը հայտարարեց կառավարությունից ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին հեռացնելու մասին, Միրիջանյանը եւս հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միրիջանյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել է Ազգային ժողովում իր պատգամավոր ընկերներին տեսնելու համար, իսկ պաշտոն ստանալու մասով ասաց, որ նման առաջարկ դեռ չունի։ Հետաքրքրվեցինք` սպասում է արդյոք առաջարկի։ «Ցանկացած մարդ ցանկացած պահի ցանկացած բան կարող է սպասել, չէ՞։ Ճիշտն ասած` նման բան չեմ լսել։ Իմ անձի շուրջ շատ ասեկոսեներ կան, բայց պաշտոնի մասով հերքում եմ»,-ասաց նա։ Հետաքրքրվեցինք` պաշտոն ստանալու մասով հետաքրքրություններ ունի արդյոք։ «Ինձ համար պաշտոնը միշտ եղել է ոչ թե հետաքրքրություն, այլ պատասխանատվություն։ Պաշտոնը սեփականություն չէ։ Ես էլ միշտ ինչ պաշտոն զբաղեցրել եմ, ի շահ հանրության եմ ծառայել. կարծում եմ` անցած ուղին դա փաստում է»,-մեզ հետ զրույցում ասաց Միրիջանյանը:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am