Ով է Փաշինյանի թիմակիցների հեռախոսների «գողը»

Երեկ երեկոյան Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երկուշաբթի աշխատանքից ազատվելու դիմում է գրելու, որովհետև ցանկություն չունի «աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»: Կեսգիշերին նա ևս մեկ գրառում էր կատարել՝ բացատրելով, որ իր հեռախոսը գողացել են, ու իր ֆեյսբուքյան էջում արված գրառման հեղինակն ինքը չէ: «Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներեղություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորները անպայման կպատժվեն»,- գրել է նա: Կարելի է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում այնքան են մտահոգված հպարտ քաղաքացիների մանուկների արժանապատիվ մանկությամբ, որ որոշել են լրացնել կրկեսի բացակայության փաստը ու մի գրառումով ուրախացնել հազարավոր մարդկանց: Մի ժամանակ առաջ էլ կրթության նախարարն էլ նման պատմության մեջ հայտնվել, խայտառակ սխալներով նրա ֆեյսբուքյան գրառումից հետո հայտարարվեց, թե մեկ ուրիշն է նախարարի էջում հայտարարությունը տարածել: Համաձայնեք, որ Փաշինյանի իշխանությունը մանկապարտեզ է հիշեցնում: Այնուամենայնիվ մի շարք հարցեր են առաջանում այս ներկայացումից, օրինակ <<գողը>> փոխթաղապետի էջում ինչու էր գրել հենց անթասիբ ու անինքնասեր, եւ ոչ ասենք կաշառակեր ու նման ավելի վատ բառ: Չէ՞ որ նման գրառում թողած <<գողը>> պետք է, որ ուզենար ամենածանր մեղադրանքները հասցեագրել թաղապետին, թե չէ անթասիբ, անինքնասեր… Իրականում այս զավեշտալի բացատրության քողի ներքո երեւում է այն դիկտատուրան, որ հաստատել է ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պարզից էլ պարզ է, որ մի զանգով նա կարգավորել է փոխթաղապետի հարցը ու փրկել հեղափոխական իշխանությանը հերթական խայտառակությունից: Չէ որ վարչապետության առաջին օրից մեր երկրում թե խոսքի ազատությունը, թե մնացած բոլոր պաշտոնները հենց Փաշինյանին են ու նա է որոշում ինչպես եւ ինչու անել… Այդուհանդերձ ճիշտ ժամանակն է խնդրելու պարոն վարչապետին ազգովի, որ միանգամից «գողանա» բոլորի հեռախոսները ու այլեւս չվերադարձնի ոչ մեկին, միեւնույն է որեւէ մեկին այն պետք չէ, եթե նույնիսկ պետք է, ապա դա կարող են օգտագործել այնքանով, որքանով վարչապետն է թույլատրում: Եւ ուրեմն Փաշինյանը կուզի ստատուս թող գրի թաղապետի կամ նախարարի, կամ էլ պատգամավորի անունից, կուզի բանաստեղծություն, որպեսզի ոմանք ստիպված չլնեն հեռախոս կորցնել, ոմանք էլ մի հիսուն անգամ խմբագրել հրապարակած գրառումը, ափսոս են երեխաները, նրանք փչանում են այսքան շուտ եւ այսքան արագ… Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am