Բաքուն մտնում է սանձարձակության ռեժիմ

Մարտի 13-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ՝ Ակնայի հատվածում, ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը, այս մասին հայտնեց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նրա խոսքով՝ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակելով ականանետից. «Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ»,- ասել է նա՝ հավելելով, որ հրադադարի խախտման արդյունքում Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն ունեցել։ Փաստացի, 2016 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ հակառակորդը կրակել է ականանետից: Վերջին անգամ Ադրբեջանը կրակել էր 2016թ. ապրիլյան գործողությունների ժամանակ։ Թեև հայկական կողմը պնդում է, որ շփման գծում իրավիճակը հանգիստ է և հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, այնուամենայնիվ վերջին շաբաթվա ամփոփ տվյալների համաձայն, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու կրակոցներն ավելացել են։ Մյուս կողմից, երեկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնեց, որ նախորդ գիշերը ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ «Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»։ Tert.am-ի հարցին, թե արդյոք հայտնաբերված անձը դիվերսանտ է, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.«Ոչինչ չեմ կարող բացառել, ցույց կտա քննությունը, գիտենք, որ քննությամբ էլ զբաղվում է ԱԱԾ-ն»: Ի դեպ, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։ Ադրբեջանից հաստատել են նաև, որ սահմանախախտը Ղազախի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Էլվին Հիբրագիմովն է, սակայն, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։ Ինչևէ, շփման գծում, ՀՀ սահմաններին իրավիճակը կամաց-կամաց գնում է դեպի լարվածություն, համենայնդեպս, անցած շաբաթվա տվյալներով՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու կրակոցներն ավելացել են: Կանխատեսելի՞ էր այս ամենը, արդյոք անակնկա՞լ է... Ամենևին: Դեռ ամիսներ առաջ, երբ Հայաստանի իշխանությունները ոգևորված էին Ալիևի հետ Դուշանբեում «վերելակային համաձայնության» արդյունքներով, դեռ այն ժամանակ էլ պարզ էր, որ այդ հարաբերական անդորրը հավերժ չի կարող շարունակվել: Այսօր, երբ հայկական կողմը վերջին մի քանի շաբաթներին, այսպես ասած, ավելի հստակ հայտարարություններ արեց Արցախի ապագայի վերաբերյալ, մասնավորապես՝ Արցախի բանակցությունների սեղանին վերադարձնելու անհրաժեշտության, ինչպես նաև՝ հայկական կողմից անհարկի զիջումներ չակնկալելու մասին՝ ադրբեջանական կողմն, կամաց-կամաց անցնում է նախկին ռեժիմին: Հիմա, երբ միջնորդ պետությունները պատրաստվում են Փաշինյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել, ընդ որում, նրանք հայտարարեցին, որ ձևաչափի փոփոխություն այս պահին տեղի չէ, ադրբեջանական կողմն իրեն «հաղթանակած» է զգում, ու կարող է իրեն «շռայլություններ» թույլ տալ՝ և սահմաններում իրավիճակը ապակայունացել: Այս քաղաքականությամբ՝ Ադրբեջանը միաժամանակ կակնկալի միջազգային հանրության կողմից ճնշումներ՝ հայկական կողմի ուղղությամբ, սահմանային լարվածության շանտաժով: Ամեն ինչ կարծես, վերադառնում է նախորդ տարիների «ավանդույթներին», երբ պաշտոնական Բաքուն բանակցություններում ապակառուցողական իր սանձարձակ կեցվածքով՝ պատերազմի սպառնալիքն է ներկայացնելու որպես «կառուցողական» քայլը՝ արցախյան հանգուցալուծման հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am