Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Նախկինում «օլիգարխի» պիտակավորում ունեցող Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, հոգու խորքում հեղափոխական է եղել: Այն էլ՝ թունդ: Քաղաքական հայտնի իրադարձություններից հետո Սամվելին ամենաշատը սիրեցին հեղափոխականները: Նա էլ իր հերթին հեղափոխականների հանդեպ պատասխան սիրով լցվեց: Լֆիկն սկսեց օժանդակել հեղափոխականներին Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ: Նա պատգամավոր դարձրեց Նիկոլ Փաշինյանիաներձագին ու մյուս քայլարածներին: Բացի այդ՝ հեղափոխական Լֆիկն առատաձեռն գտնվեց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք»բարեգործական հիմնադրամի նկատմամբ: Ասել է թե՝ երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական օրերին խոսում էր սիրո և հանդուրժողականության մասին, նկատի ուներ մասնավորապես Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին: Հեղափոխականներն ընդամենը մեկ-երկու օր նրա մասին փիս-փիս բաներ ասացին «սիթիներում» շրջհարկով աշխատելու և բյուջե քիչ գումարներ վճարելու մասին, և վերջ: Դրանից հետո Լֆիկ Սամոն հռչակվեց սեփականատեր և դարձավ «թունդ հեղափոխական»: Նա հիմա փորձում է իմիտացիա անել, թե, իբր, հիմա մեր երկրում շատ լավ բիզնես ու ներդրումային միջավայր է ձևավորված, սակայն ասում են, որ «տակից» նա նախորդ տարվա մայիսից հետո բիզնես և ներդրումային զարգացումներ է ապահովում հիմնականում ... Մոսկվայում: Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել: Մնում է հասկանալ, թե հատկապես որ պահին ու ինչ պայմաններում է տեղի ունեցել սիրառատության այդ փոխադարձ ակտը: Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ մինչև հայտնի քաղաքական փոփոխությունները, երբ դեռ Լֆիկ Սամոն հեղափոխական չէր ու Բ26-ին կից օլիգարխ էր աշխատում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Բ26-ին կից ընդդիմադիր, երկուսը Մալաթիա-Սեբաստիա համայնքում մեծամասնական ընտրակարգով միմյանց դեմ պատգամավորական թեկնածություն էին դրել: Նիկոլն այդ օրերին հայտարարում էր, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքն ինքն ազատագրելու է լֆիկական օսվենցիմից: Լֆիկն էլ իր հերթին հայտարարում էր, որ Նիկոլն իրենց ախպերն է, պարզապես ուզում է ցույց տալ, թե, իբր, այդպես չէ, ու այդ իսկ պատճառով էլ քննադատում է իրեն: Ի՞նչ իմանային Նիկոլն ու Լֆիկը, որ միմյանց դեմ մրցակցելուց տարիներ անց երկուսն էլ դառնալու էին փաստացի թիմակից հեղափոխականներ, և «սիթիներում» «Դուխով» օղի է վաճառվելու: Պետրոս Ալեքսանյան 7or.am

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am