Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը

Բուլգակովն իր «Վարպետը և Մարգարիտան» վեպում մի ուշագրավ ձևակերպում ունի. «Ձեռագրերը չեն այրվում»,- ասում էր մեծ գրողը: Վերաձևակերպելով նրա ասածները՝ կարող ենք նշել, որ ֆեյսբուքյան գրառումները չեն անհետանում: Այդ գրառումներից մեկում նշված էր հետևյալը. «Չեն կարող Քոչարյանին պաշտպանող ալիքները կամ կայքերն անաչառ լուսաբանեն իրեն ազատազրկած քաղաքական թիմին»: Գրառման հեղինակը «Իմ քայլը» դաշինքի գաղափարական թևի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր և այլևս հայտնի քաղաքական գործիչ Լուսինե Բադալյանն է՝ Լուլուն: Ճիշտ է, հետո նա բազմաթիվ անգամներ խմբագրել էր այդ գրառումը, բայց ոմանք դաժանաբար «սքրին շոթ» էին արել գրառման նախնական տարբերակը, այսինքն՝ պահել էին նրա մտքերի կուսական տեսքը: Ըստ ամենայնի՝ Լուսինեի գրառումը արտաքին միջամտության արդյունքում էր վերափոխվել, սակայն եղածն արդեն արձանագրվել էր, ու անհարմար ստացվեց: Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունը (ի դեպ, «Իմ քայլում» Գիքորների պակաս չկա՝ վերից վար) և ներքին տրամադրությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում՝ ակամայից խոստովանելով, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատազրկել է իրենց քաղաքական թիմը (դե՛, Նիկոլ Փաշինյանը, էլի՛): Ինչպես ասում են՝ մանկան շուրթերով բարբառում է ճշմարտությունը: Լուլուն պարզապես ևս մեկ անգամ հաստատել է, որ Քոչարյանի դեմ գործ է հարուցվել, ու նա կալանավորվել է քաղաքական ղեկավարության որոշմամբ: ՀՔԾ-ն ու դրա տխրահռչակ ղեկավար Սասուն Խաչատրյանը պարզապես գործիքի դեր են կատարում քաղաքական ղեկավարության ձեռքում: Այն, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ապացուցվեց դեռևս ամիսներ առաջ, երբ հանրության սեփականությունը դարձավ հայտնի գաղտնալսումը: Լուլուն ընդամենն ամրապնդել է այդ ապացույցը: Դրա համար էլ նրա գրառումը սուսլովաբար խմբագրել էին տվել, բայց դա բան չփոխեց: Լուլուն «քաշեց» թիմին, բայց հանուն արդարության պետք է նշել, որ այդ թիմում բոլորն են Լուլուներ, և չարժե միայն այդ աղջկան մեղադրել: Հայկ Ուսունց 7or.am 53905720_1005837146279008_6245147044139237376_n (1)

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am