Պորոշենկոն ֆոտոշոփով ջնջել է Պուտինի լուսանկարները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերյան իր էջում հրապարակել է բրիտանական «The Economist» ամսագրի շապիկը, որտեղ նա ֆոտոշոփով հեռացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Որոշնվերներ ընդունում եմ ոչ որպես հաճոյախոսություն, այլ անձնական պատասխանատվություն: Կմասնակցեմ օրակարգային բոլոր տոներին»,-գրել է նա:
Ի պատասխան այս հրապարակման՝ սոցիալական ցանցի օգտատերերը ծաղրել են նրա հրապարակումը և հրապարակել նկարի օրիգինալ տարբերակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը չէր շնորհավորել Պյոտր Պորոշենկոյին:
