Էնպիսի տպավորություն է ստեղծվել,որ երկրում կուսակցություններ չկան
Էնպիսի տպավորություն է ստեղծվել,որ երկրում կուսակցություններ չկան։ Խորհրդարան անցած կուսակցություններից բացի ակտիվ են նախկին իշխող ուժը և երկրորդ նախագահի կողմնակիցները։ Հայաստանում առկա են յոթ տասնյակից ավել կուսակցություններ,որոնք իշխանափոխությունից հետո ահավոր պասիվացած են և գրեթե չկան քաղաքական ասպարեզում։Խուսափում են ազատ կարծիք հայտնելուց,խուսափում են քննադատվելուց։ Քաղաքական դեմոկրատական վերափոխումներն առանց կուսակցությունների ակտիվ մասնակցության անհնար է և արդյունքում մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության,քանի որ իշխող ուժը ևս չունի կայացած կուսակցական համակարգ։
