Մանրամասներ Էրեբունիում հնչած կրակոցների գործով․ ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին. (տեսանյութ)

Մարտի 12-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետախույզները համագործակցելով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ Բուռնազյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին եւ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Պետրոս Հ.-ին։ Երեւանի բնակիչ 35-ամյա Պետրոսը հունվարի 25-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք- զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժին հնչել էր հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22։00-ի սահմաններում բժշկական կենտրոնից հայտնել էին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել՝ Երեւանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22։35-ի սահմաններում էլ Նաիրի բժշկական կենտրոնից էին հայտնել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության էին տեղափոխվել 27 եւ 44-ամյա անձինք։ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գործող հաստատությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի վայրը մանրակրկիտ զննվել էր քրեական հետախույզները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները։ Սենյակի հատակին հայտնաբերել էին հրազենի գնդակներից առաջացած վնասվածքներ, որոնցից մեկում անգամ գնդակ կար։ Փողոցում եւ շինության ներսում հայտնաբերվել էին նաեւ արնանման հետքեր։ Արնանման հետքերով ատրճանակի փամփշտատուփ 9մմ․ տրամաչափի երկու փամփուշտով եւ այլն։ Քրեական հետախույզները պարզել էին միջադեպի մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերել ու ներկայացրել էին նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում , հետագայում իրավապահները պարզել էին նաեւ ապօրինի կրակողի ինքնությունը։ Հունվարի 25-ի էլ Պետրոս Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Նա եւս ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am