«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է այդ որոշմանը». Ավինյան

«Երևանում Օպերային թատրոնի շրջակայքի կանաչ տարածքների վերականգնման նպատակով սրճարանների ապամոնտաժման գործընթացի նկատմամբ հասարակության արձագանքը ադեկվատ ենք համարում: Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է այդ որոշմանը: Դա ընդհանուր թիմային որոշում է: Քաղաքապետարանի այդ քաղաքականությունը պետք է շարունակական լինի: Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է: Համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը քաղաքապետարանի կողմից պետք է շարունակական լինի, որովհետև խոսքը մայրաքաղաք Երևանի կենտրոնի մասին է »,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ավինյանը:
Նա շեշտեց, որ ոչ մի արտոնյալ չի լինելու: