Գերմանա-ադրբեջանական սկանդալ. Ալիևյան փողերը էպիկենտրոնում

Նոր սկանդալային տեղեկություններ ստացվեցին Ադրբեջանի համար աշխատող և ալիևյան վարչակազմից գումարներ ստացած եվրոպացի հերթական պատգամավորի մասին: Գերմանիայի Բունդեսթագը կանցլեր Անգելա Մերկելի կուսակից, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրոյի տուգանք վճարել՝ Ադրբեջանի բռնապետական վարչակազմից գումարներ ստանալու և Ալիևի օգտին լոբբիզմով զբաղվելու համար, գրում է «Շպիգել»-ը: Ըստ գերմանական թերթերի՝ որոշումը կայացվել է նախօրեին՝ խորհրդարանի նախագահության փակ նիստում: Ավելի վաղ Բունդեսթագը խիստ նկատողություն էր արել իշխող ուժի պատգամավորին, Եվրոպայի խորհուրդն էլ նրան ցմահ զրկել էր այդ կառույց մտնելու իրավունքից: Շտրենցը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, սկանդալի կենտրոնում էր հայտնվել ամիսներ առաջ, երբ Եվրոպայի խորհրդի փորձագետներն աղմկահարույց փաստեր էին բացահայտել Ալիևի վարչակազմի հետ նրա սերտ կապերի ու Բաքվից ստացած շքեղ նվերների մասին: Անցած տարվա ապրիլին հրապարակված ծավալուն՝ ավելի քան 200 էջանոց զեկույցը փաստել էր՝ Եվրախորհդարանի պատգամավորները, այդ թվում՝ Շտրենցն Ադրբեջանից թանկարժեք նվերներ ու խոշոր գումարներ են ստացել, արձակուրդն էլ անցկացրել Բաքվի շքեղ հյուրանոցներում: Շտրենցը, մասնավորապես, ընդամենը երկու տարում՝ 2014-15 թվականներին, 14-ից 30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լոբբիստական ընկերությունից, որը ղեկավարում է Բունդեսթագի նախկին պատգամավոր, այժմ Բեռլինում Ադրբեջանի շահերը ներկայացնող Էդուարդ Լինտերը: Վերջինս, ըստ «Շպիգել»-ի, հաստատել է այս տեղեկությունները և ընդունել, որ գումարները ստացվել են Ադրբեջանի իշխանություններից: Թերևս, պատահական չէ, որ այդ շռայլ պարգևներից հետո՝ 2015-ին, երբ Եվրոպայի խորհրդում քվեարկության էր դրվել ադրբեջանցի քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու մասին բանաձևը, գերմանական պատվիրակությունից դեմ էր քվեարկել ընդամենը մեկ պատգամավորը, և այդ մեկը եղել էր Կարին Շտրենցը: Նույն 2015 թվականին նա Ադրբեջանից ստացած գումարների հաշվին մեկնել էր Բաքու՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու, սակայն հարկ չէր համարել այցելել գոնե մեկ ընտրատեղամաս, փոխարենը ժամանակ էր գտել նախագահ Իլհամ Ալիևի ընդունելությանն արժանանալու համար: Անդրադառնալով խոշոր տուգանքին՝ Շտրենցը պնդել է, թե այն սահմանվել է լոկ տեխնիկական սխալի՝ եկամուտները ժամանակին չհայտարարագրելու և դրանց մասին ղեկավարությանը չհայտնելու համար: «Ուրախ եմ, որ ինձ մեղսագրվող մյուս՝ առավել լուրջ մեղադրանքները չեղարկվել են», - Die Welt-ին ասել է պատգամավորը: Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ կոալիցիա կազմած սոցիալ-դեմոկրատները, սակայն, վստահ են՝ Շտրենցի՝ անմեղության մասին պնդումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Այս խոշոր տուգանքը ցույց է տալիս, թե որքան լուրջ է եղել խախտումը, և հիմա Շտրենցը պետք է ընդունի մեղքն ու վայր դնի մանդատը, հայտարարել է կուսակցությունը: Նախօրեին, այս հարցի շուրջ հայտարարություն են տարածել նաև Գերմանիայի իրավապաշտպան կազմակերպությունները՝ ընդգծելով՝ այս գործով պետք է այլևս զբաղվի Գերմանիայի դատախազությանը, Շտրենցն էլ պետք է կանգնի դատարանի առաջ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am