Վիտյայից լավ տղա կերտելու ճանապարհին

Օպերային կից սրճարանների ապամոնտաժման գործընթացը արդեն հանդարտվել է, այն, ինչ տեսանք այս օրերին, իսկապես, շատ հուզիչ էր ու որոշակի հետեւությունների տեղիք է տալիս։ Այսպիսով՝ ինչ կանխավարկածից ելնելով , ի վերջո, որոշեցին քանդել Օպերայի մատույցներում գտնվող սրճարանները։ Գաղտնիք չէ, որ այդ սրճարանները ոչ թե պատահական մարդկանց են պատկանում, այլ նախկին ու ներկա իշխանությունների հովանու ներքո գտնվող հայտնի օլիգարխներին։ Դեռեւս հարց է՝ արդյոք այդ սրճարանները փոխարինվելու են կանաչ տարածքներով, թե խնդիրը նախեւառաջ դրանք քանդելն է, քանի որ դա է պահանջում հեղափոխության նպատակահարմարությունը, որից առանձին անհատներ փորձում են նաեւ իրենց փիառն անել։ Խոսքն այս դեպքում, անշուշտ, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի մասին է, որը առաջին օրից հայտնվել է դեպքերի կիզակետում ու իր վրա վերցրել բոլոր հարվածները, ասես դրանով կարող է մոռացության մատնել, որ ինքը ոչ վաղ անցյալում հլու-հնազանդ ծառայել է նախորդ ռեժիմին ու այն ժամանակ դեմ եղել ներկաներին, բայց իշխանափոխությունից հետո ճամբարափոխ է եղել ու հիմա էնտուզիազմով հեղափոխական է և նախկինների դեմ պայքարող է աշխատում: Ահավասիկ, ողջ համացանցը լծվել է Վիտյայից լավ տղա կերտելու գործին, շատերն են ողջունում նրա կամքը, համբերությունը, որ կարողացավ դիմանալ իր հասցեին ուղղված այդչափ անարգանքին, բայց չընկրկեց կարեւորագույն գործից, ինչպիսին սրճարաններ քանդելն էր։ Վիտյայի հերոսական կերպարն էլ ավելի թմբկահարվեց, երբ քանդող տեխնիկայի բիրտ հարվածի տակ առաջինը հայտնվեց մորաքրոջ որդու «Քոմեդի քլաբի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի սրճարանը՝ «Ջազվեն»։ Իշխանական հանդիսատեսն էլ ավելի ուժգին ծափահարեց, թե տեսեք-տեսեք, նոր Հայաստանում չեն գործում ծանոթ-բարեկամական կապերը ու առաջինը քանդում են եղբոր օբյեկտը։ Ու մինչ շարքային քաղաքացին իշխանության դեմ Օպերայում ճակատամարտ էր տալիս, իշխանությունից այլընտրանք պահանջելով իր հանապազօրյա հացը վաստակելու միջոց դարձած աշխատատեղը փակելու դիմաց, Ջազվեի տնօրինությունը կոտրեց պայքարի ոգին՝ տարածելով մի հայտարարություն,որով կոչ արեցին բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն։ Սակայն ուշագրավն այն է, որ սրճարանի տնօրինությունը այդ կոչն արեց՝ ընդունելով փաստը, որ իշխանությունները չցանկացան երկխոսել իրենց հետ « ու որոշեցին շփվել ուժի լեզվով» ։«Ինչևէ, այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ» ասցած է ընկերության հայտարարության մեջ։ Այսինքն, այս գործընթացի արդյունքում ստացվեց, որ Արթուր Ջանիբեկյանը այնքան լավ տղա է, որ որոշեց ընդառաջ գնալ ժողովրդի իշխանությանը՝ վնասելով իր բիզնեսը, թեպետ ով չգիտի նրա եւ իշխանությունների հարաբերությունների մասին, որն ուղիղ արտացոլումն է գտնում իրեն պատկանող «Արմենիա» հեռուստաընկերությունում, իսկ Վիտյան դառնալ հին Հայաստանից եկած նոր հերոս ու մի թատերական հրապարակում երկօրյա ներկայացումից հետո հայտարարեց, որ դեռ հարց է՝ մյուս սրճարանները կքանդվեն, թե ոչ: Այսինքն մարդը պարզ խոստովանեց , որ խնդիրը մեկ-երկու սրճարաններն էին, եւ հատկապես Ջազվեն, որով ոչ թե էկոլոգիական, այլ քաղաքական հարց է լուծվում: Անի Սահակյան

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am