«Անասնաֆերման» լրջորեն կաղում է, երբ գործի են անցնում մեր «անասունները»

Խմբագրելով «Անասնաֆերման» ————————— Դե լավ, էդպես վրա մի՛ տվեք։ Նույնիսկ հանճարեղ Դոստոևսկին իր «Ապուշը» վեպը բազմաթիվ անգամներ խմբագրել ու վերախմբագրել է։
Էլ չեմ ասում Օրուելի մասին։ Նա իր «Անասնաֆերման» էլ հաստատ մի 26 անգամ խմբագրած կլինի։
Թող ներեն ինձ Դոստոևսկու և Օրուելի երկրպագուներն այսպիսի զուգահեռների համար, բայց դե, ինչ արած, ժամանակներն են այդպիսին։ Իրավիճակ է փոխվել։ Հիմա անասուններն են Օրուելին ուզում մի քանի անգամ խմբագրել ու վերախմբագրել։
«Անասնաֆերման» լրջորեն կաղում է, երբ գործի են անցնում մեր «անասունները»։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից