«Իրենց գրած փնթի օրենքը ցանկանում են փաթաթել մեր վզին». Աշոտ Բարսեղյան

«Հայկական ռեստորանների միության» անդամները շարունակում են իրենց դժգոհությունն արտահայտել հանրային վայրերում ծխի կանխարգելման մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ նախագիծն օրենք դառնալու դեպքում՝ ուղիղ հարված է հասցվելու ռեստորանային բիզնեսին ու զբոսաշրջությանը։ Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ հանրային վայրերում կարգելվի ծխելը, ծխելու դեպքում մարդիկ կարող են տուգանվել մինչև 50 հազար դրամ։ Նշենք, որ դեռևս նախորդ ամիս «Հայկական ռեստորանների միության» անդամներն այս նախագծի շուրջ քննարկում էին անցկացրել։ 168 ժամի  հետ զրույցում «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը նշեց, որ մոտավորապես 300 ռեստորանների միջև հարզախույզ են անցկացրել, որի արդյունքներն ու իրավական գնահատականը փոխանցելու են գերատեսչություններին և Ազգային ժողովին, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարվում։ «Առողջապահության նախարարությունը՝ ի դեմս նախարարի, այդպես էլ որևէ հասարակական լսում, քննարկում չանցկացրեց, որևէ շփման չի գնում, շատ ագրեսիվ տանում է իր պնդումները։ Նա վստահ է, որ ճիշտ է, բայց այդ վստահությունը հաճախ բերում է սխալների։ Մենք չենք ուզում թույլ տալ, որ առողջապահության նախարարը խառնվի մեր բիզնեսային հարցերին, արգելքն էլ պետք է լինի խելամիտ, ամեն ինչ պետք է լինի ռացիոնալ։ Մենք նախարարին առաջարկում ենք գործել ռացիոնալ դաշտում, բայց իրենք իրենց վատ ու փնթի գրած օրենքն ուզում ենք փաթաթել մեր վզին։ Եթե այդ նախագիծն ընդունվի, առաջինը հարվածելու է ռեստորաններին։ Թույլ չենք տալու նման բան, զոռբայությամբ չի ամեն ինչ արվում»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։ Ըստ նրա, եթե չեն ցանկանում նստել բանակցությունների և իրենց հետ համաձայնեցնել նախագիծը, ապա «Հայկական ռեստորանների միության» անդամները պատրաստ են իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով գնալու նախարություններ, Ազգային ժողով և պաշտպանելու իրենց տեսակետը։ «Առողջապահության նախարարությունը չի կարող տարօրինակ ձևակերպումներով ու փնթի գրված օրենքով մեզ ստիպի, որպեսզի մեր ռեստորաններում ոստիկան աշխատենք, ընկնենք խնդիրների մեջ, ավելորդություններ անել, և այդ ամենն ազդի մեր ֆինանսական միջոցների վրա։ Ի վերջո, մենք ռեստորաններում տարեկան 7,5 մլրդ դրամի ծխախոտ ենք վաճառում։ Եթե այս օրենքը չլինի, մենք մոտավորապես 10 մլրդ դրամի ակնկալիք ունենք ամբողջությամբ այդ ինդուստրացիայից, սա ինչո՞վ է փոխհատուցվելու։ Առողջապահության նախարարն անդադար ինչ-որ վիճակագրությունից է խոսում, բայց այսքան ժամանակ մենք որևէ ապացուցված վիճակագրություն չտեսանք, միայն ենթադրություններ։ Ասում է՝ ծխախոտի գինը բարձրացում են, սպառումը նվազում է, բայց փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի գինը բարձրացնելիս ստվերային տնտեսությունն է աճում»,- շեշտեց Աշոտ Բարսեղյանը։ Հարցին, եթե մինչև այժմ որևէ քննարկում չի անցկացվել, մտավախություններ չունե՞ն, որ նախագիծը կընդունվի՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց, որ այդ նախագիծը չի կարող օրենք դառնալ, քանի որ Ազգային ժողովում այդ հարցի հետ կապված ոչ բոլորն են միակարծիք։ Ինչ վերաբերում է ռեստորանների շրջանառության հարկի բարձրացման խնդրի շուրջ ՀՀ վարչապետի հետ երկրորդ հանդիպմանը, Աշոտ Բարսեղյանը տեղեկացրեց. «Չենք հանդիպել, հարցը մտել է ընդհանուր փաթեթի մեջ»:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am