Մոսկվայում մահացած են հայտնաբերել Պուտինի հայտնի քննադատ Վլադիմիր Պրիբիլովսկուն

Մոսկվայի իր բնակարանում մահացած է հայտնաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի քննադատ, հրապարակախոս, թարգմանիչ, ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Պրիբիլովսկին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախնական տեղեկություններով՝ նրա մահվան պատճառն ինֆարկտն է: Պրիբիլովսկին 59 տարեկան էր: Նա երկար ժամանակ տառապում էր շաքարախտով: Հրապարակախոսի մահվան պատճառները դեռ հայտնի չեն: Պրիբիլովսկին «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի համահեղինակներից էր: Այն մասին, որ տղամարդուն մահացած են հայտնաբերել իր բնակարանում, հայտնել է նրա ընկերը՝ պատմաբան Յուրի Ֆելշտինսկին: Իր բլոգում նա գրել է, որ Պրիբիլովսկու մահվան հանգամանքների մասին ոչ մի հավելյալ տեղեկություն չունի: Լուրը Business FM-ի հետ զրույցում հաստատել է նաև հրապարակախոսի որդին՝ Միխայիլը: Նրա խոսքով՝ հոր մահվան պատճառները կհրապարակվեն դիահերձումից հետո: 2007 թվականին ՌԴ դատախազության աշխատակիցները խուզարկություններ էին կատարել նրա տանը՝ կապված պետական գաղտնիքի հրապարակման հետ, առգրավվել էին նրա համակարգիչները, էլեկտրոնային կրիչները, գրքերը, ինչպես նաև «Պուտինի համախոհները» գրքի նյութերը: 2009թ. փետրվարին Նյու Յորքում հրապարակվեց նրա ու Ֆելշտինսկու «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի անգլերեն թարգմանությունը, 2010թ. սեպտեմբերին գիրքը հրատարակվեց Ռուսաստանում: 2010թ. մարտին նա ստորագրեց Ռուսաստանի ընդդիմության «Պուտինը պետք է հեռանա» դիմումը: Պրիբիլովսկին շուրջ 40 գրքի հեղինակ էր, «Պանորամա» տեղեկատվական-հետազոտական կենտրոնի նախագահը, Антикомпромат ինտերնետ-պարբերականի ղեկավարը, «Սուբտրոպիկ Ռուսաստան» շարժման ղեկավարը:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան՝ ամերիկյան վարկով Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ» Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» 15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում 85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am