«Ի՞նչ է իրականում կատարվել»

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ուշ երեկոյան մի փաստաթուղթ ձեռքս ընկավ, որտեղ երևում է, թե ինչ է կատարվել թալիշ քաղաքական գործիչ, հայտնի հայամետ Ֆահրադդին Աբոսզոդայի շուրջը:
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի աղբյուրներից ստացված փաստաթղթում երևում է, որ ռուսական կողմը մերժել է Ադրբեջանին՝ արտահանձնելու Ֆահրադդին Աբոսզոդային: Իսկ թե ինչ ճանապարհով ու ում միջոցով է թալիշ գործիչը փաստացի առևանգվել, պարզ կդառնա առաջիկա հետաքննությունների ընթացքում: