Ո՞րն է Փաշինյանի թիվ մեկ խնդիրը

Ո՞րն է Փաշինյանի թիվ մեկ խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցը Արարատի մարզի Ռանչպար գյուղ ևս մեկ անգամ ապացուցեց,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը իր կողմից նշանակված պաշտոնյաներն են...Հենց նրանք են ամեն ինչ անում,որ Փաշինյանի վարկանիշը օր օրի նվազի,քանի որ զբաղված են թայֆաբազությամբ և սեփական բարեկեցության հարցերը լուծելով... Տարրական խայտառակություն էր Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի հետ կապված խնդիրների վերաբերյալ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պատասխան-պարզաբանումը... Զարմանում եմ,պարոն մարզպետը չի հասկանում,որ ինքը որքան քիչ խոսի այնքան համ իրեն օգուտ կտա,համ էլ իրեն մարզպետ նշանակողին...Հարցը բարձրաձայնած կինը Փաշինյանին պարզ ասաց,որ Ավշարի դպրոցի նոր տնօրենը իր "самовар"-ով՝նոր ուսմասվարով է եկել դպրոց,որի արդյունքում դպրոցի կոլեկտիվը բողոք է հայտնել և արդեն 5 օր էլ դպրոցում գործադուլ է...Իսկ նոր ուսմասվարի դերում՝մարզպետի մորաքրոջ հարսն է... Ծիծաղելին այն է,որ երբ Գարիկ Սարգսյանը ոգևշնչված արձագանքեց կնոջ կողմից այն բացահայտմանը,որ ուսմասվարը մարզպետի մորաքրոջ հարսն է,կարծում էի և համոզված եմ,որ շատերն էլ այդ կարծիքն ունեին,որ մարզպետը փաստարկված կհերքեր կնոջ ասածը...Սակայն ինչ-որ անհոդաբաշխ և անտրամաբանական կոչով հանդես գալով կոկորդիլոսաբույծ մարզետը շատ խելոք ընդունեց այն փաստը,որ,այո՛,Ավշարի դպրոցի հարցը բարձրաձայնած կինը ճիշտ է,և ուսմասվարի դերում հանդես է գալիս հենց իր մորաքրոջ հարսը...Հիմա հարց...Բա ինչու՞ էր պարոն մարզպետն այդպես ոգեշնչվել... Կարևոր խնդիրներից մեկը,որը ևս բացահայտեցի՝Փաշինյանին շատ բաներ չեն ասում...Նա տեղյակ չէր,որ բավական մեծ գյուղի դպրոցում արդեն 5 օր է գործադուլ է...Մարզպետը,ԿԳ նախարարությունը, վարչապետին տեղեկատվություն մատուցող համապատասխան ծառայությունները թաքցնում են Փաշինյանից երկրում տեղի ունեցող իրադարձությունները... Քանի որ Հայաստանում նույնիսկ դրպոցներում ծագած խնդիրները լուծվում են վարչապետի մակարդակով (օրինակ՝Չարենցավանի թիվ 3 դպրոցում ծագած խնդիրները) վարչապետը պետք է ամեն ինչից տեղյակ լինի,որովհետև իր նշանակած կադրերի 95 տոկոսը կամ մինչև հիմա իբրև թե "սովորում" են աշխատել,կամ էլ ինչ ձեռնակրում են "քցում են ոտքերին"՝հարվածելով իրենց իշխանության բերածի վարկանիշին...

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am