Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Օպերայի շենքին կից սրճարանների քանդման աշխատանքները որոշ դիտարկումներ և հարակից եզրահանգումներ անելու հնարավորություն են տալիս: 1. Երբ Նիկոլ Փաշինյանն իր փոքրաթիվ կողմնակիցներով Գյումրիից եկավ Երևան ու որոշեց փակել Ֆրանսիայի հրապարակը և հարակից փողոցները, նրա հետ մի քանի ժամ հետո շատ քիչ թվով մարդիկ էին մնացել գիշերելու: Ավտոմեքենաների երթևեկությունը կանգ էր առել, քանզի փողոցները փակվել էին: Նախորդ տարվա ապրիլին հրապարակ մտնող փողոցները շատ քիչ թվով մարդիկ էին փակել, և եթե ոստիկանությունը որոշեր բացել փողոցները, ապա դա մեծ ջանք և ռեսուրսներ չէր պահանջի ուժային այդ կառույցից: Իրավապահները, սակայն, հանդուրժողականություն դրսևորեցին և ուժ չկիրառեցին: Իսկ ահա սրճարանների քանդմանը խոչընդոտող քաղաքացիների դեմ ուժ կիրառվեց ինչպես փողոցը փակելու, այնպես էլ բուն սրճարանների տարածքում դիմադրությունը ճնշելու ժամանակ: Մի կին գոտկատեղի շրջանում վնասվածք ստացավ այդ ընթացքում, և մեկ ոստիկան առողջական խնդիրներ ունեցավ: 2. Փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի հասցեին երեկ առաջին անգամ փողոցում լսվեց «Նիկո՛լ, հեռացի՛ր» վանկարկումը: 3. Պարզվում է, որ «թավշյա» տղաներին ու աղջիկներին կարելի էր փողոց փակել, իսկ ահա մյուսներին՝ ոչ: Ոչ յուրայինները որակվում են որպես հակահեղափոխականներ և փողոցը «սխալ» ձևով փակողներ: Ի դեպ, ուշագրավ է, որ Ամուլսարի հանքի աշխատանքները փողոց փակելով խոչընդոտողների հանդեպ ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկում: Ավելին՝ ոստիկանությունը, ըստ մամուլի հրապարակումների, չի արձագանքել անգամ հանքի հետ կապված կողմերի վիճաբանության արդյունքում տեղի ունեցած դանակահարությանը: Այսինքն՝ գործ ունենք երկակի ստանդարտների հետ. երբ իշխանությանը պետք է լինում ոստիկանական ուժ կիրառել և փողոցը բացել, քայլեր ձեռնարկվում են: Այս երկակի ստանդարտները ողջամիտ կասկածներ են առաջացնում Ամուլսարի հանքի հետ կապված կառավարության պահվածքի մոտիվացիաների պահով: 4. Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, ինչը արդյունք է նոր կառավարության վարած տնտեսական քաղաքականության: Օպերայում տեղի ունեցածի հետևանքով դժգոհողների թիվն ավելացավ: 5. «Թավշյա» իշխանություններն առաջնորդվում են քանդելու տրամաբանությամբ: Սարքելու պահը բացակայում է: 6. Կան իշխանական հունվեյբիններ, որոնք, իբր, անկախ են գործում, բայց հստակ երևում է, որ ուղղորդվում են: Դրանք պետք եղած ժամանակ հայտնվում են դատախազության դիմաց կամ Օպերայի հրապարակում՝ ապահովելով «Ժողովուրդը սատարում է իշխանությունների գործողություններին» թատերական ներկայացումը: Հունվեյբինները երբեմն կարող են նաև մարդ առևանգելու և բռնություն կիրառելու գործառույթ իրականացնել, ինչպես որ մենք տեսանք Նարեկ Մալյանի հետ կապված պատմության ժամանակ: 7. Քանդելու աշխատանքներ իրականացնելով ու առանց այլընտրանք առաջարկելու մարդկանց գործազուրկ դարձնելով՝ կառավարությունը ցույց տվեց «տնտեսական հեղափոխության» իրական դեմքը: Այս պայմաններում հայաստանյան բիզնեսի բոլոր շերտերին վատ օրեր են սպասվում: Մեղավորության կանխավարկածը, փաստացի, ուժի մեջ է մտել: Օպերայի սրճարանները քանդվել են այդ կանխավարկածից և հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով: 8. Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի: Այսինքն՝ մարդիկ, որոնք հլու-հնազանդ ծառայել են նախորդ ռեժիմին ու այն ժամանակ դեմ եղել ներկաներին, բայց իշխանափոխությունից հետո ճամբարափոխ են եղել ու հիմա էնտուզիազմով հեղափոխական և նախկինների դեմ պայքարող են աշխատում: Նման վիշինսկիներ են, մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նախորդ իշխանություններին կից աշխատող, իսկ այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար դարձած Վիկտոր Մնացականյանը: Առայժմ այսքանը: 7or.am  Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am