Փաշինյանի էշն է խռուստալից, թե ոստիկանությունում դերասանությունն է ժառանգական

Թավշյա հեղափոխությունից հետո, եթե կուզեք դրա վերջին ակորդի ժամանակ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով կարծես թե պատմության գիրկն էինք ուղարկել նախկին բիրտ մեթոդներով աշխատող ոստիկանին, որը ծեծող ու ջարդող էր, որը մահակներով ցույց ցրող էր, լուսաձայնային նռնակներ պայթեցնող, քաղաքացու հետ անհարգալից ձեւով հարաբերվող:Աչքներիս առաջ պատմության գիրկն էր անցնում տասնամյակներ շարունակ ամենապրոֆեսիոնալ ցույց ցրողի տիտղոս ունեցող ոստիկանության վերնախավը  եւ մեր առջեւ հառնում թավշյա հեղափոխության օրերին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտի մաս դարձած բոլորովին ուրիշ ոստիկան:1990-ականներից ոստիկանական համակարգում նրանց  բռնարարքների ու  հրահանգներ  կատարող ոստիկանական հրոսակախմբերի մասին հատորյակներ կարելի է գրել, բայց , ահա, հեղափոխություն իրականացնելուց անմիջապես հետո նրանք  անցել են ինքնամաքրման գործի, դարձել լրատվականների աստղը եւ ամենուր արդարանում էր, որ անցյալում ինքը ստիպված է եղել նման գործունեության հարցում: Հեղափոխության վերջին օրերին ոստիկաններն իրենց վարքով էին դա ապացուցում, նրանք այնպիսին չէին, ինչպես նախկինում, նրանք աջակցում էին հեղափոխականներին , լիովին ընդունել էին <<ոստիկանը մերն է>> ցուցարարների կարգախոսը: Նոր Հայաստանում էլ մեզ կերակրում էին, թե այլեւս ուրիշ որակի ոստիկանություն ունենք, այլեւս սկսում ենք նոր էջից եւ որեւէ ոստիկան չի կարող բռնություն ենթարկել որեւէ հպարտ քաղաքացու նկատմամբ: Բայց ահա առաջին փորձությունը ու հօդս ցնդեցին այդ խոստումները: Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման գործընթացի ժամանակ ամենազազրելին, անշուշտ, ոստիկանների պահվածն է: Նրանք իրենց դաժանությամբ ոչ միայն չէին զիջում նախորդներին, այլ մի քանի անգամ գերազանցում են՝ քաշքշելով փողոց փակող ցուցարարներին, հարվածելով, ջարդուփշուր անելով մարդկանց, որոնք ընդամենը պայքարում են իրենց աշխատատեղերի համար: Ստացվում է, որ դերասանությունը ոստիկանությունում ժառանգական է, երբ նրանք կորցնում էին նախկին տերերին, այլ բան չէր մնում, քան դառնալ ժողովրդի ոստիկանը, իսկ հիմա , երբ արդեն նոր տեր ունեն, կատարում են այդ տիրոջ կամքը: Մյուս կողմից անհասկանալի էր, թե ինչից էին այդքան կատաղել իշխանություններն ու իրենց սպասարկու ոստիկանները, ի վերջո, մարդիկ կրկնում էին ճիշտ նույն մեթոդը, ինչ ժամանակին Փաշինյանն ու իր թիմակիցները: Թե Փաշինյանի էշը խռուստալից է, իրեն կարելի է հարցերը լուծել փողոց փակելով, մյուսներին՝ ոչ: Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am