Քանդել-սարքել, նշանակում է՝ դոփում ես նույն տեղում.ճարտարապետները` սրճարանների ապամոնտաժման մասին (video)

Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Արդեն երկու օր է, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում սկսել են ապամոնտաժել առկա սրճարանները։ Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանն իրենց կարծիքն արտահայտեցին ծավալվող գործողությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում.