ՃՈ նախկին պետը ոստիկանության նախկին լիազորությունները վերականգնող նոր նախաձեռնությունների շարք է սկսել

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՃՈ նախկին պետ Արմեն Խաչատրյանը սկսելու է օրենսդրական նախաձեռնությունների շարք՝ ոստիկանության նախկին լիազորությունները վերականգնելու ուղղությամբ։ Համակարգը մի քանի ամիս առաջ թողած նախկին ոստիկանի գնահատմամբ՝ Հայաստանում դատաիրավական ինչքան բարեփոխում կա, բոլորն արվել է ի հաշիվ ոստիկանության լիազորությունների նվազեցման։ «Եվ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ողջ պատասխանատվությունը ոստիկանությանն է, սակայն չունի համապատասխան լիազորություններ՝ իրականացնելու համար։ Այն պարագայում, որ հանցավորությունն օրեցօր կատարելագործվում է, տեխնիկական նոր միջոցներ են կիրառվում, հանցագործության նոր տեսակներ են ի հայտ գալիս»։ Ոստիկանությանն առնչվող նախագծերը Արմեն Խաչատրյանը չի բացահայտում։ Միայն ասաց, որ խնդիր է դրված նաեւ ոստիկանության՝ քննություն կատարելու լիազորությունը վերականգնել։ Քանի որ պատգամավորը ոստիկանությանը գաղտնալսելու գործառույթ տալը համարում է հրատապ անհրաժեշտություն, «ոստիկանական նախագծերի» շարքը սկսել է «Օպերատիվ հետախուզության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ շրջանառության մեջ դնելով։ Թեեւ, ինքնուրույնաբար, ոստիկանությունը գաղտնալսելու (առանց դատարանի որոշման ու ԱԱԾ դիմելու) իրավասություն երբեւէ չի ունեցել։ Սա, նրա խոսքով, նոնսենս է, քանի որ աշխարհի բոլոր ոստիկանություններն ունեն նման լիազորություն։ «Հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման 80 տոկոսի պատասխանատու մարմինը ոստիկանությունն է։ Քրեական օրենսգրքում ինչքան հոդված կա, էլ չեմ ասում՝ վարչական իրավախախտումները, պատասխանատուն ոստիկանությունն է։ Ու այսօր ոստկանությանը զրկել նման լիազորությունից, մեղմ ասած, ողջամիտ չեմ համարում։ Ու հարցնում եմ՝ եթե ոչ ոստիկանությունը, ապա ո՞վ»,- հարցնում է Արմեն Խաչատրյանը։ Իհարկե, օրենքով ոստիկանությանը գաղտնալսելու լիազորություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ, չգիտես ինչու, ներկայացված է ոչ թե աշխարհի փորձը, այլ հետխորհրդային մի շարք երկրների, ինչպիսիք են ՌԴ-ն, Բելառուսը, Տաջիկստանը եւ Ուկրաինան։ Եվ ՄԻԵԴ-ում էլ գաղտնալսման գործերով բազում որոշումներ կան ընդդեմ այդ երկրների։ Բայց, դե ֆակտո, ոստիկանությունը հարկ եղած դեպքում, դատարանի որոշմամբ այդ գաղտնալսումն այսպես թե այնպես անում է, նախ դիմելով ԱԱԾ՝ կապուղի տրամադրելու համար։ Գործող օրենքով՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ-ի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը։ «Որեւէ բան չի փոխվում, խոսքը, կոպիտ ասած, տեխնիկական հնարավորություններին է վերաբերում։ Ինչո՞ւ ոստիկանությունն այն չունենա, չէ՞ որ, երբ դիմում ես մեկ այլ մարմնի, դա ժամանակի կորուստ է։ Երբեմն անհրաժեշտ է լինում հրատապ միջոցառումներ իրականացնել, ավելորդ ժամանակ է։ Ե՛վ կազմակերպչական հարցեր, իրենց ես ծանրաբեռնում»,- ասում է պատգամավորը։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am