Արարատյան արշավանքներ.ինչպես կլիցքաթափվեն եռացող կրքերը

Մի քանի օր է Արարատի մարզի Ավշար գյուղում կրքերը եռում են: Գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները փողոց են փակում ու սպառնում շարունակել այնքան, քանի դեռ լուծում չի տրվել իրենց հուզող հարցին: Իրենց պահանջը մեկն է՝ հրաժարական պարտադրել նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանին: Վերջինը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, հենց նրա շնորհիվ է դարձել դպրոցի տնօրեն ու առաջին քայլը, որ նախաձեռնել է՝ ոչ յուրայիններին ազատել աշխատանքից: Թիրախում առաջինը պահել է փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին, որպեսզի այդ պաշտոնը նվիրի իր ընկերուհիներից մեկին: Ընդամենը մի քանի օր պաշտոնավարելով տնօրենի կարգավիճակում նա դպրոցի կոլեկտիվի պատմելով՝ բացահայտ շանտաժ է արել նախկիններին ու հայտարարել, որ ազատվելու է ոչ յուրայիններից ու նշանակելու իր մարդկանց: Փոխտնօրենի ազատման հրահանգը, սակայն, ոտքի է հանել դպրոցին ու գյուղը: Հիշեցնենք, որ Ավշար գյուղը նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի հայրենի գյուղն է, այստեղ է գտնվում Գրիգորյան եղբայրներին պատկանող Ավշարի գինու գործարանը, տարիներ շարունակ նրանք իրենց ուսերին են վերցրել համայնքի ու նրա բնակիչների հոգսերն ու խնդիրները եւ հետեւաբար անհիմն են այն խոսակցությունները, թե հենց նրանց կողմնակիցներն են հրահրում այս վիճակը: Սակայն սրանից չի կարելի պնդումներ անել, թե բողոքի այս ակցիաները հրահրված են: Բանն այն է, որ իր նշանակման առաջին իսկ օրվանից մարզպետ Գարիկ Սարգսյանը արշավ է սկսել մարզի դպրոցի տնօրենների դեմ եւ արդեն տասնյակ համայնքներում ազատվել նախկիններից ու յուրայիններին դարձնել տնօրեններ: Մի քանի դեպքի մասին նախկիններն անձամբ են բարձրաձայնել: Դպրոցի տնօրենների դեմ գործընթացը նոր թափ է հավաքել արտահերթ ընտրություններից հետո, երբ հայտնի է դարձել, թե ով իրեն ինչպես է պահել ընտրությունների ընթացքում: Իհարկե, Ավշար համայնքի պարագայում խնդիրը մի փոքր տարբերվում է եւ հանուն արդարության նախկին տնօրենը չէր փայլում իր անբասիր վարքով, նա մարզպետարանի կրթության վարչության պետ հայտնի Խաժակ Աղաբեկյանի կինն է, որի նկատմամբ նույնիսկ գործ կա հարուցված չարաշահումների փաստով, սակայն սա թույլ չպետք է տար նոր իշխանություններին շարունակել նախորդների ավանդույթը եւ որոշել տնօրենների հարցը, թե որ դպրոցում ով պետք է տնօրեն դառնա: Իսկ եթե ոչ, ապա պետք է պատրաստ լինել դժգոհության ալիքի,որն էլ բարձրացնում են այս գյուղում: Ի վերջո, թավշյա հեղափոխությունից հետո բոլորը լավ են սերտել , որ խնդիրները լուծելու ամենագործուն ճանապարհը ճանապարհ փակելն է: Հ.Գ.-Նշենք, որ երեկ Արարատի մարզպետարանից տարածած պարզաբանմամբ հայտնեցին, թե նորանշանակ տնօրենը մարզպետի ազգականը չէ, բայց ով էր ասում, որ հենց ազգականը պետք է լինի: Մարզպետն այնքան ծանոթ ու բարեկամ ունի, հատկապես հիմա, ամենեւին պարտադիր չէ, որ բոլոր պաշտոններում ազգուտակին նշանակի: Հետաքրքիր է, թե ինչ հանգուցալուծում կստանա խնդիրը, իշխանությունը կմնա միայն դպրոցի շրջանակներում, թե այնուամենայնիվ իր ոճին համապատասխան կանցնի արդեն անհատների դաշտ: Անի Սահակյան

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am