800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար.Շարմազանով/տեսանյութ/

Թեպետ հանրության ուշադրությունը վերջին օրերին հաջողվեց շեղել` այն բեւեռելով օպերայի հարակիցտարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման եւ դրա շուրջ ստեղծված լարվածիրադարձությունների վրա, բայց, այդուհանդերձ, շաբաթվա գլխավոր եւ մտահոգիչ թեման շարունակում ենմնալ արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները: Հենց այս մասին էլ «Իրավունք TV»– զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ «ՓԱՍՏ Է, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿ ՏԱՐԻԱՌԱՋ ՈՒՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՀԵԿԱՆԴԻՐՔԵՐ» -Պարոն Շարմազանով, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգությանխորհուրդների համատեղ նիստը` Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիմանն ընդառաջ: Ի՞նչ ակնկալիքներ կայիննիստից, եւ ի՞նչունեցանք արդյունքում: – Ինչ որ իրականում ունեցանք, չեմ կարծում, որ բացի նիստի մասնակիցներից, որեւէ մեկը տեղյակ է, որովհետեւ նիստը բավականաչափ երկար է տեւել: Մենք կարող ենք գնահատականներ հնչեցնել` բացարձակապես Արցախի նախագահ Բակո Սահակյանիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների վերաբերյալ: Ակնհայտ է, որ արցախյան հարցն ու կարգավորումը Հայաստանի Հանրապետության, սփյուռքահայության եւԱրցախի Հանրապետության թիվ մեկ խնդիրն է: Երբ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի էր ունենում իշխանազավթում, դեռ այն ժամանակ նշել եմ, որ մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիան է եւ մարդբռնելը, այլ անվտանգության համակարգի ամրապնդումն ու մարտահրավերները: Ինչ վերաբերում է նիստին, ապա դեռեւս անցյալ տարի` մայիսի 9-ին, Փաշինյանը Ստեփանակերտում բավականին բարձր նշաձող սահմանեց` Արցախին վերադարձնել բանակցությունների ամբողջական փուլ, սա դժվար իրականացվող նպատակ է, բայց եթե Փաշինյանն ասել է, պետք է անի: Եվ եթե Բակո Սահակյանը չմասնակցեց առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ուրեմն` վարչապետն իր խոստումների մեջ, մեղմ ասած, շատ շռայլ է գտնվել: Անդրադառնալով անվտանգության խորհրդի ժամանակ Փաշինյանի ելույթին` ասեմ, որ ամենեւին էլ այն կարծիքին չեմ, թե այն կատարյալ էր, ավելին` այդ ելույթում կային որոշակի մտահոգիչ էլեմենտներ: Եթե նախագահ Բակո Սահակյանը խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսք անգամ չասաց: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մի քանի անգամ օգտագործեց Ղարաբաղի հայություն եզրույթը… –Այս ձեւակերպումից խիստ ոգեւորված են Ադրբեջանում, ինչիմասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան… -Բա պետք է ոգեւորվեին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, չեմ կարծում, թե գիտակցաբար, բայց այդ ձեւակերպմամբ սուբյեկտի կարգավիճակ է տալիս Ղարաբաղի ադրբեջանցիներին, ինչը ֆարս է, նման սուբյեկտ չկա, եւ չի կարելի այդպիսի արտահայտությունթույլ տալ: 1991 թվականի դեկտեմբերին 10-ին ԽՍՀՄ ներքին օրենսդրության եւ միջազգային նորմերի համապատասխան` Լեռնային Ղարաբաղում ապրող ԽՍՀՄ քաղաքացիների 82, 2 տոկոսից ավելին մասնակցել է հանրաքվեին, եւ 99 տոկոսն «այո» էասել: Եվ այսօր ՀՀ իշխանությունները պետք է մի խնդիր լուծեն` սատար կանգնեն Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի որոշման ի կատար ածմանը` այն է` Արցախը դառնում է անկախ Խորհրդային Միությունից: Ի դեպ, այդ հանրաքվեն փակ չի եղել, եղել են դիտորդներ` թե՛ միութենական հանրապետությունների պատգամավորներ, եւ թե՛ միջազգային կազմակերպությունների դիտորդական ներկայացուցիչներ: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն ամիսներ առաջ խորհրդարանում ասում էր, որ Հայաստանի նախկին իշխանությունը բանակցել է բացառապես հող հանձնելու վերաբերյալ, եւ կան փաստաթղթեր: Ինչքան ինձ հայտնի է, բանակցությունների համար Մինսկի խմբի համանախագահները նոր փաստաթուղթ շրջանառության մեջ չեն դրել, հետեւաբար, հիմա կա՛մ Փաշինյանն է պատրաստվում հող հանձնել, կա՛մ էլ ժամանակին սուտ է խոսել: Սակայն իմ այս բոլոր գնահատականները միտված չեն թուլացնելու այսօրվա իշխանության դիրքերը` բանակցային գործընթացում: Ինչպես Նժդեհն էր ասում` քննադատել` նախեւառաջ տառապել է նշանակում: Իմ բոլոր քննադատությունները միտված են, որպեսզի այսօրվա իշխանությունը չանի այն սխալները, որ կրկնել է 10 ամիսների ընթացքում, որովհետեւ անփորձությունից, շտապողականությունից, միգուցե մեծամտությունիցելնելով` Փաշինյանի իշխանությունը արցախյան կարգավորման գործընթացում արել է շատ մտահոգիչ քայլեր: Փաստն այն է, որ արցախյան գործընթացում մեկ տարի առաջ մենք ունեինք ավելի շահեկան դիրքեր, քանայսօր: «800 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ՀՈՂ ԱԶԱՏԱԳՐՈՂԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂՀՈՂ ՀԱՆՁՆՈՂ ԱՆՎԱՆԵԼ» -Ի դեպ, հող հանձնելու մասին. այս իշխանություններն էլ ՀՀԿ–ին են մեղադրում հող հանձնելու մեջ` հիշեցնելով 800 հեկտարի պատմությունը: – Այդ 800 հեկտարից խոսողներին հարց ունեմ` երբ Արցախում մոտ800 հազար հեկտար հող էր ազատագրվում, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն ո՞վ էր, Նիկոլ Փաշինյա՞նն էր: Արցախյան պատերազմի տարիներին Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ եւ ղեկավարությամբ է ազատագրվել Շուշին, Մարտակերտը եւ մոտ 800 հազար հեկտար հող ենք ազատագրել: Այնպես որ, 800 հեկտարից խոսացողները թող խոսելու փոխարեն լռեն, որովհետեւ800 հազար հեկտար հող ազատագրողին չեն կարող հող հանձնող անվանել: Հիմա տեսնենք, թե իրենք ինչքա՞ն կարող են ազատագրել եւ ինչքանը` պահել… – Ի վերջո, ինչպե՞ս պետք է վարվի Նիկոլ Փաշինյանը` «քարը փեշից թողնի», ընդունի, որ սխալվել է եւ գնա Ալիեւիհետբանակցելո՞ւ, թե՞ պարզապես բոյկոտի` լինելով սկզբունքային իրկողմից ընդամենն ամիսներ առաջ արվածհայտարարության հարցում:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am