Արսեն Թորոսյանի պաշտոնավարման օրերը հաշվա՞ծ են. նրան թիրախավորել են իշխանության «դաբրոյով»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, բավականին «պոպուլյարություն» էր ձեռք բերել հանրության եւ հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում: Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետի հետ տեղի ունեցած «բախումից» հետո, երբ Թորոսյանը «հանդգնեց» հակադրվել կառավարության ղեկավարի մոտեցմանը եւ ներկայացրեց սեփական պնդումները:

Ու թեեւ դա ներկայացվեց որպես իրական ժողովրդավարության նմուշ եւ դրական օրինակ, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր է տարել, որ իրեն կարող է ինչ-որ մեկը հակաճառել, այն էլ՝ իր ենթականերից մեկը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Թորոսյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում, եւ նրա շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ասվածի եւս մեկ ապացույց է այն փաստը, որ նախօրեին Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանի դեմ, ով մեղադրվում է կաշառակերության մեջ: Նշենք, որ Վանեսյանը բոլորովին վերջերս իր դիմումի համաձայն ազատվել էր Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից: Ի դեպ, այս համատեքստում շատ ուշագրավ էր Թորոսյանի՝ օրերս Վիեննայից արած ֆեյսբուքյան գրառումը, թե՝ «իմ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում»։ Մեր աղբյուրի պնդմամբ, փորձ է արվում Թորոսյանին կարգի հրավիրել, որ «չափերից դուրս չգա», իսկ եթե չստացվի, կարող են եւ հանգիստ հրաժեշտ տալ նրան, առավել եւս, որ ըստ խոսակցությունների, այդ պաշտոնին ձգտողների պակաս չկա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am