Որդին մորը կացնահարել է պատշգամբում. Տավուշի սարսափելի սպանության մանրամասները

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ են ի հայտ եկել։
armeniasputnik.am -ի տեղեկություններով` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում այսօր` մարտի 15-ին, մորը սպանած 61-ամյա Սարգիս Սիմոնյանը ամուսնալուծված է և միայնակ ապրում է Իջևանում։
Կենցաղային հարցերի շուրջ վիճել են։ Մայրը տնից դուրս է եկել պատշգամբ, որդին էլ հետևից է դուրս եկել ու կացնահարել։
Որդին մորը կացնահարել է պատշգամբում. Տավուշի սարսափելի սպանության մանրամասները
Իջևանի հիվանդանոցում մահացած Օսան Սիմոնյանը 89 տարեկան էր։
Մեր տեղեկություններով` սպանվածի որդուն ոստիկանները բերման են ենթարկել բաժին։ Պատշգամբում կացին է հայտնաբերվել։
Ենթադրվում է, որ հենց այդ կացնով է Սարգիս Սիմոնյանը հարվածել մորը։