Թիմիդ 90 %-ը անհայրենիք է. ասացի՝ «Կա՜նգ առ, Նիկո՛լ», չլսեցիր

Այսօր, երբ աշխարհաքաղաքական դաշտում ընթանում է Արցախի հիմնահարցի կարգավորման խնդիրը, պատերազմի բոթը կախված է երկրի վրա, ողջ իշխանությունովդ երկրում զբաղված եք հայրենասիրական դաշտում գտնվող մարդկանց նկատմամբ հաշվեհարդարներով և պատժամիջոցներով։ Այն տպավորությունն է, որ պատերազմի մեջ ես մտել ողջ հայրենասիրական դաշտի դեմ` ուղղորդվելով առաջին նախագահի որդեգրած սկզբունքներով, ուր հայրենասիրությունն ու ազգային գաղափարախոսությունը միշտ համարվել են կեղծ կատեգորիա։ Համասեռամոլներով ու աղանդավորներով երկիր չեն պաշտպանում, հասկացանք, որ թիմիդ 90 %-ը անհայրենիք է, բայց դու պիտի գիտակցես, որ այս պահին երկրի գերագույն հրամանատարը դու ես և այն երկրի, որի սահմաններն արյամբ են ընդգծված, իսկ հայրենի դաշտերը կարմիր են մեր եղբայրների թափած արյունով, արյուն, որը ձերը չի և ոչ էլ թիմիդ 99 %-ինը, որոնց պապի պապերն անգամ մի կաթիլ արյուն էլ չեն ունեցել պահված հայրենի հողի համար։ Կրկնում եմ՝ մեր երկիրն արյուն է, որն իմաստավորված է հայրենիքի իմաստությամբ։ Եվ ոչ մեկի տրված չի իրենց անիմաստ գոյությամբ թաթախվեն այդ արյամբ իմաստավորված իմաստության մեջ։ Չարաչար սխալվում եք, եթե կարծում եք՝ հայրենի հողը մետրերով է չափվում, և այն կարելի է կիլոմետրերով տալ թշնամուն։ Հողի չափման միավորը նրա համար թափված արյունն է, որի մեջ խոսում է մեր ժողովրդի Աստծո գործակիցը։ Ի վերջո, հողը մենք ենք, իսկ մենք՝ հողինը։ Ահա իսկական հայ մարդու մահվան ձևն ու նպատակը։ Պատերազմի շեմին կանգնած ողջ հայ ժողովրդի մեջ տարվում է ոգու ջարդ. դա երևաց այն պահից, երբ երդվյալ ազատամարտիկների հոկտեմբերի 20-ի բազմահազարանոց համագումարին, որը տեղի ունեցավ մարզահամերգային համալիրում, ձեզանից ոչ մի շունչ ներկա չգտնվեց։ Զարմանալի էր, երբ տեսնում ես, որ երկրի գերագույն հրամանատարը և ՊՆ նախարարը արհամարհեցին ներկա գտնվել մի այնպիսի համագումարին, որտեղ հնչում էր միմիայն հայրենի հողի համար մեռնելու պատրաստակամություն ունեցող կամավորականների ոգու խոսք։ Ներկա ժամանակն ու արցախյան պատերազմն ունեն ներկա կամավորականների պայքարի կնիքը, որոնց անցած ճանապարհն ու գիտակցությունը լուրջ և կարևորագույն արժեք է, և որն էլ ուսանելի պիտի դառնա ոչ միայն մատաղ սերնդի համար, այլ հե՜նց ներկայիս իշխանության։ Լսի՛ր, Նիկո՜լ, պատերազմները կռվող ժողովուրդների հոգեկան բարձր կարողությամբ են պայմանավորված։ Ադրբեջան տեսակը, որը վերջերս է ի հայտ եկել թուրքից քերվելով, ամեն ինչ վերցրել է նրանից՝ բազի ոգուց, իսկ ոչ ոգեղեն ժողովուրդներն իրենց գոյավորման ճանապարհին կաթվածահար են լինում։ Ուստի ողջ հայ ժողովրդի մեջ առաջնայինը պիտի կարողանանք պահպանել հավաքական լինելու բարձր գիտակցությունը՝ հայրենիքի պաշտպանության խնդիրը ամեն մի հայի համար դարձնելով էության պահանջ։ Հարկավոր է լինել միասնական, և քանի դեռ պետական ապարատի կողմից չի դադարեցվել հաշվեհարդարների այդ համընդհանուր պրոցեսը, երբեք չենք կարող ունենալ հավաքական լինելու գիտակցությամբ օժտված ժողովուրդ։ Սև ու սպիտակը ծածանելով՝ պառակտված հասարակությամբ երբեք չենք կարող հասնել ազատագրական պայքարում տարած հաղթանակների քաղաքական հաղթանակին, և ընդհակառակը՝ կունենանք պարտված պատերազմ, պարտված հող, իսկ հողի կորստի դեպքում՝ պարտված ոգի և կործանված ժողովուրդ։ Սթափվի՜ր, պարո՛ն գերագույն գլխավոր հրամանատար, հայրենասիրությունն անհապաղ երկրում դարձրու կենտրոնաձիգ ուժ։ Վարիչ մեքենադ ամբողջապես ազատիր այդ մանիկյուր տեսակից, պլանքաշներից, համասեռամոլներից։ Պատերազմող երկիրը պահանջում է ունենալ կառավարիչներ, որոնք ազգային ոգու բարձր կարողությամբ են տոգորված, և որոնք էլ լավ պիտի իմանան մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռք բերված Արցախի անկախության և արյամբ ընդգծված հայրենիքի սահմանի արժեքը։ Պատերազմող երկրի կառավարությունը պատերազմի թիկունքն է, իսկ ուժեղ թիկունքը պատերազմը հաղթելու գլխավոր գրավականն է, իսկ դա էլ ուժեղ կառավարություն ունենալն է։ Երկու նամակ–ուղերձով («Կա՜նգ առ, Նիկոլ-1», «Կա՜նգ առ, Նիկոլ–2» ) դիմեցի Ձեզ՝ կապված ձեր կողմից ստանձնած կադրերի և տարվող արտաքին քաղաքականության հետ, խորհուրդ-կարծիքս չընդունեցիր, շատ ցավալի է, բայց տեսա՞ր՝ դմբդմբոցներով և ծիածանագույն քայլերգովդ ուր հասար։ Ամբողջ խնդիրը քո մեջ է։ Այսօրվա մեր երկրի իրավիճակը անգամ ծիծաղելի է դարձել մեր հաղթանակներից մինչ այսօր ցավից ոռնացող թշնամու համար։ Այս ամիսների ընթացքում դանդաղորեն ոչնչացվում է կամավորականի հավատը պետության հանդեպ, բայց քանի-քանի զոհեր ենք տվել այդ հավատի համար, այդ հավատով էր, որ կամավորը հաղթահարում էր ինքն իրեն և հաղթում թշնամուն, հավա՜տ, որը բոլորիս միավորողն ու երկրի տեր դարձնողն էր լինելու։ Գերտերությունների շրջանակներում պետության հզոր դեմքը և ազգիդ անկոտրում ոգին աշխարհին ցույց տալու համար պետք է անմիջապես դադարեցնես պատժամիջոցներդ բոլոր բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, եթե նրանց մեջ չկան դավաճաններ և ջհուդներ։ Կտրուկ կատարում ես կառավարության փոփոխություն՝ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, հավաքում ես կողքդ բոլոր ռազմական գործիչներին, հատկապես 2-րդ և 3-րդ նախագահներին, նրանց խորհուրդներով, օգնությամբ և մասնակցությամբ քննարկում եք երկրի պաշտպանության և անվտանգության բոլոր խնդիրները։ Նրանք արյան մարդիկ են, նրանք պատերազմում հաղթանակած ազգային հերոսներ են և լինելով արյան գաղափարներով տոգորվածներ՝ երբեք այս օրահաս պահին ինչ-որ քաղաքական նկրտումներով դուրս չեն գա ընդդեմ քեզ։ Նրանց համար հայրենիքի անվտանգության խնդիրը առաջնային խնդիր է։ Նման պարագայում ողջ հայ ժողովրդի ոգին միաձուլվելով՝ կդառնա մի բռունցք, և հայրենիքի համար մեռնելու գաղափարը հայրենի հողի և ազգի համար կդառնա կյանքի բարձրագույն դրսևորում։ Այնժամ թշնամու մեջ ստեղծված այսօրվա պատերազմական տրամադրությունը կդառնա ոչինչ, քանի որ հակամարտությունների դաշտում գործում է ոգեղեն և ոչ ոգեղեն լինելու գործոնը։ Այս պատերազմական իրավիճակից դուրս գալուց հետո կհամոզվես՝ քեզ պե՞տք է մնալ երկրի գերագույն հրամանատար, թե՞ ոչ։ Հուսով եմ՝ առանց քեզ խորհուրդ տալու՝ ինքդ քո որոշումը կկայացնես, որովհետև չեմ կարծում, որ ինքդ հայրենի հողը պակաս չես սիրում, քան կուրծք ծեծողներից շատերը։ Ի վերջո, երկրի և ժոողվրդի ճակատագիրը քո ձեռքում է, և անկասկած դուք էլ լավ գիտեք, որ հողն է ամենամեծագույն արժեքը, որի վրա են ձևավորվում ազգերն ու պետությունները։ «Երդվյալ ազատամարտիների միության» հիմնադիր նախագահ, «Մարտական խաչի» ասպետ Ռուբեն Գևորգյան․․․ Ռուբեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am