Փաշինյանի մանևրումն արգելափակել են

Որևէ փոփոխություն ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, երեկ այս մասին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսում նշեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: «Մենք ունենք գործընթաց, որն անցկացվում է արդեն գործող ձևաչափով և որն արդեն իսկ որոշակի արդյունքների հանգեցրել է: Իհարկե, Հայաստանի կառավարությունն է, որ պետք է որոշի, թե ինչպես է աշխատելու, բայց բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունվի բոլոր կողմերի համար: Ես կարծում եմ՝ մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այս խնդիրների քննարկմանը, և վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձև ունի գոյություն ունեցող ձևաչափում բանակցությունների շարունակման համար», - նշեց Լայչակը։ Վերջին երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան: Իսկ այս կարգավիճակում Միրոսլավ Լայչակը արդեն չորրորդ անգամ է հանդիպել արտգործնախարար Մնացականյանի հետ, և կողմերը հանդիպումները կառուցողական են որակում: Ահա, Երևան ժամանակ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կրկին հարկ է համարում խոսել ղարաբաղյան կարգավորման ձևաչափի փոփոխության անթույլատրելիության մասին: Ու այս արձանագրումն արվում է նախօրեին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված արձանագրման ֆոնին, երբ նա վերահաստատեց տեսակետը, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Փաշինյանի այս հայտարարությունը հնչեց Ալիևի հետ հանդիպումից առաջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հորդորից հետո, թե անհրաժեշտ է զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն: Երեկ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման ժամկետներ չի նշել, միայն վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո շարունակել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը։ «Մենք բազմիցս ենք ընդգծել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպմանը, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում։ Այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական։ Այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը առանց համապատասխան ծանուցման, ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը», - երեկ ասել է Մնացականյանը։ Ի դեպ, ԵԱՀԿ գործող նախագահը նաև Սլովակիայի արտգործնախարարն է, և իր պաշտոնավարման ժամանակ Եվրամիության անդամ երկիր Սլովակիայից չեխական արտադրության մահաբեր զենք է ուղարկվել Բաքու՝ Իսրայելի տարածքով: Այսօր Լայչակը նշեց, որ հայաստանյան գործընկերները բարձրաձայնել են այս հարցը, եղել է ուսումնասիրություն, և Սլովակիայի կողմից սխալ չի հայտնաբերվել։ «Իսրայելի և Սլովակիայի միջև առանձին համաձայնագիր է եղել և առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողը Իսրայելն է: Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս հարցը՝ ներառյալ նախարար Մնացականյանի հետ: Կարծում եմ գործը փակ է», - ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահը: «Մենք չենք ողջունում սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և բավական զգայուն ենք նման հարցերի հանդեպ, և շնորհակալ եմ իմ գործընկերոջը՝ Միրոսլավին, որ մենք կարողացել ենք ներգրավվել նման երկխոսության մեջ», նկատել է Մնացականյանը։ Պաշտոնական Երևանը, կրկին, երեկ վերահաստատել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները: Միջազգային հանրությունը կողմնակից է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, գոնե ձևաչափի հարցում: Պաշտոնական Երևանը թե ձևաչափի, թե կարգավորման սկզբունքների առնչությամբ, ակնհայտորեն ունի վերապահում: Ինչպես է պատկերացնում բանակցությունների հետագա ընթացքը հայկական կողմը, երբ դեռ սկզբունքների պարզաբանման կարիք կա՝ այնքան էլ հստակ չէ: Մի բան պարզ է, միջազգային հանրությունը, մեծ ուշադրությամբ է հետևում հակամարտության կարգավորման գործընթացին, և ըստ ամենայնի բանակցություններից կոնկրետ ակնկալիքներ կան, իսկ դա նշանակում է, որ հայկական կողմից ժամանակ ձգելու քաղաքականությունը կարող է չաշխատել: Թամար Բագրատունի

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am