Եկավ, տեսավ, գնաց

«Կարևոր է, որպեսզի տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք», - երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասաց պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, շեշտելով․ - «Մեզ համար շատ կարևոր է, որ ծագումով հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիները խաղաղ ապրեն մեր երկրում, և ինտեգրված լինեն Վրաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին»: Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը, որպես երկրի նախագահ, պարտավորված է ավելին անել, որպեսզի Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների համար վրացերեն լեզվին տիրապետելն ավելի հեշտ լինի: Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարևան, այլև բարեկամ երկրներ են․ - «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռական նշանակություն ունի կայունությունն ու խաղաղությունը: Սրանք պարտադիր նախապայմաններ են երկու երկրների տնտեսական զարգացման համար»: Խոսելով տարածաշրջանի հակամարտությունների մասին՝ Վրաստանի նախագահն ասաց, թե դրանք պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Հիշեցնենք, որ անցյալ ամիս Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Բաքվում էր, որտեղ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Ադրբեջանի հետ միևնույն խնդիրների միջով են անցել: «Այսօր մենք գիտենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները», - Բաքվում ասել էր Սալոմե Զուրաբիշվիլին: Ի դեպ, երեկ նախագահական նստավայրում համատեղ հայտարարության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը շեշտեց, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ քննարկելով տարածարջանային հակամարտությունները, համակարծիք են եղել, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն դրանց կարգավորման հիմքերը․ - «Իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը՝ տեղեկացնելով, որ ուրախությամբ է ընդունում Վրաստան այցելելու Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերը: Երեկ ավելի ուշ Վրաստանի նախագահին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունեն: Հայաստանի վարչապետը նաև շեշտել է, որ այն փաստը, որ ինքը առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան, ցույց է տալիս իր ղեկավարած կառավարության և անձամբ իր առանձնահատուկ ուշադրությունն ու կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ. «Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել»: Իր հերթին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է. «Ես ևս համոզված եմ, որ մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, և կկարողանանք էլ ավելի զարգացնել: Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից և աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել ևս կապված Եվրամիության հետ: Միասին շատ բան կարող ենք անել և շատ անելիքներ ունենք միասին»: Զուրաբիշվիլիի այցը Երևան՝ Բաքու կատարած այցից հետո, կարծես այց էր՝ այցի համար: Ժամանակն, իհարկե, ցույց կտա, թե Վրաստանի նախագահն ու Հայաստանի ղեկավարությունն ինչպես են տեսնում հայ-վրացական հարաբերություններում նոր աշխատանքը՝ նոր ուղղություններով: Իսկ թե ինչ է նկատի ունեցել Զուրաբիշվիլին, երբ ասել է, թե Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք, պարզ է ակնարկը: Սակայն պարզ չէ, թե ՀՀ իշխանությունները Վրաստանի նախագահի հետ բանակցություններում գոնե փորձ արե՞լ են խոսել Հայաստանի համար ցավոտ հարցերի դեպքում հնարավորինս չեզոքություն պահպանելու հարցում: Ի վերջո, Հայաստան-Վրաստան հարաբերությունները կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, որոշ հարցերում Վրաստանն էլ, երբեմն, մեր դիրքորոշումներից է «նեղվում», երբ միջազգային ատյաններում Հայաստանը Ռուսաստանի քաղաքականությունն է պաշտպանում: Սրանք, անշուշտ, բավական նուրբ հարցեր են Հայաստանի ու Վրաստանի համար, որոնց շուրջ շահարկումներն էլ իրենց հերթին նոր ցավ են պատճառում հարևան երկրներին: Սակայն կան ոլորտներ, որտեղ իրապես սերտ հարաբերությունները կարող են, ինչպես ասում են՝ «վերքեր էլ բուժել», բայց մշտապես կա տպավորություն, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններ առկա պոտենցիալն ամբողջությամբ չի գործածվում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am