Ահազանգ.հերթը հասավ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահապաններին

Մեր տեղեկություններով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժինը փակվում է: Հայրենի կառավարությունում ամենայն հավանականությամբ եկել են այն եզրահանգման, որ հարկավոր չէ պետության պատշաճ պահպանության տակ առնել այնպիսի հառույցներն ու հաստատություններն, ինչպիսիք են «Մատենադարանը», Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ռադիոընկերությունը, ազգային գրադարանը, Հայաստանի ազգային արխիվի կենտրոնական և քաղաքային մասնաճյուղերը: Բոլոր այս օբյեկտները գտնվում են ԱԻՆ փրկարար ծառայության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հսկողության տակ: Այս հաստատություններում ԱԻՆ աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, հետեւում անվտանգության հարցերին, այցելուներին զգուշացնում տարածքում չծխելու մասին եւ առհասարակ հերթապահություն իրականացնում՝ նշված կառույցներում հրդեհներից զերծ պահելու միջոցառումներ ձեռնարկում: Նշված հաստատություններին ,մեր տեղեկություններով ԱԻՆ-ից գրություն է ուղարկվել, որ ապրիլի մեկից այլեւս իրենց աշխատակիցները նման ծառայություն չեն մատուցելու: Մենք պարզեցինք, որ դեռեւս ամիսներ առաջ են ցանկացել փակել բաժինը, այդ նպատակով արդեն փոխվել է բաժնի անվանումը, եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ լուծարելու են կարեւորագույն օբյեկտների պահպանությամբ զբաղվող բաժինը, այն վերափոխել են մարզման բաժին: Բաժնում աշխատւմ է 28 աշխատակից, նրանց զգուշացրել են, որ կտեղափոխվեն այլ բաժիններ, սակայն վերջիններս մտահոգություն ունեն, որ այդպիսով քայլ առ քայլ իրենց կդարձնեն գործազուրկ: Օրինակ, ինչ -որ պահից կարող են ասել, որ չեն համապատասխանում տվյալ բաժնին ու պետք է ազատման դիմում գրել, կամ էլ ավելի քաղաքակիրթ ճանապարհով հարցը կլուծեն, կգործուղեն մարզեր, իսկ երեւանաբնակի համար այդ պարագայում գերադասելի կլինի դիմում գրել ու հեռանալ: Թե որն է բաժինը լուծարելու նպատակը, աշխատակիցներին չեն մանրամասնել, ասել են, որ նպատակահարմար չեն գտնում.<<Այսինքն նպատակահարմար չեն գտնում Մատենադարանի պահպանությունը, Աստված չանի մի հրդեհ եւ ամեն ինչ կորելու է: Կամ օրինակ ֆիլհարմոնիքում օրը 1500 մարդ է մտնում, ինչպես կարելի է առանց հսկողության թողնել նման կառույցը>> ,-ասաց ոլորտի ներկայացուցիչ մեր զրուցակիցը: Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am