Գործիք դառնալու գինը.ֆեյսբուքի թագավորությունը

Երբ շարքային քաղաքացիների մոտ ես տեսնում ծայրահեղ հեղափոխական, «ամեն ինչ քանդելու եւ զրոյից նոր բան սարքելու» բոլշեւիկյան մոտեցումը, մի կերպ հասկանում ես: Նախկին իշխանությունները շատ էին լճացել, ասպատակել բոլոր ոլորտները, հետեւաբար կարելի է ամենը քանդել զրոյից, նորից ստեղծել. Բայց երբ այս մոտեցումն են պաշտպանում արվեստագետներն ու մտավորականները, մշակութային գործիչներն ու առհասարակ ազգի մտավոր խավը, մինչեւ հոգու խորքը հիասթափվում ես: Ասենք, ինչ է արել անցած տասը ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քանի աշխատատեղ է ստեղծել հպարտ քաղաքացների համար, որը կարելի է հիմք ընդունել ու ծափահարել Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժումը: Անշուշտ, կարծում եմ՝ բոլորս ենք կողմ կանաչապատ երեւանին եւ ապօրինի շինությունները քանդելուն, բայց համաձայնեք գործընթացը ճիշտ տեղից չենք սկսել: Երբ մենք մեկ աշխատատեղ չենք ստեղծում, երբ այլ ամայի տարածքներ չենք կանաչապատում ու մատը դնում ենք պոպուլիստական այս կետի վրա, բնական է, որ պետք է պատրաստ լինեն այնպիսի հակազդեցության, ինչպիսին տեսնում ենք անցնող մի քանի օրերին: Ահավասիկ, հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանը, որը համատեղության կարգով նաեւ Երեւանի իշխող ուժի ավագանի է, տարակուսած է այս աղմուկից, ավելին նա պնդում է,որ հանրության 90 %-ը կողմ է քանդելուն, եւ դա ըստ Իսպիրյանի՝ Ֆեյսբուքի քոմենթներով է երևում : Ինչպես ասում են՝ <<նո քոմենթ>>, այս անգամ լավ պրծանք, Արթուր Իսպիրյանը ասենք կարող էր հարձակվել բոլոր-բոլոր ընդդիմախոսների վրա, նրանց վիրավորել, ինչպես դա արեց որդեկորույս մոր դեպքում, բայց ինչպես տեսնում ենք, նա բավարարվում է միայն ֆեյսբուքին հղում տալով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ կառավարության դիմաց որդեկորույս մայրն անհույս ու ողբալով պահանջում էր բացահայտել իր որդու սպանությունը։ Անզուսպ տենչով Իսպիրյանը նետվեց կառավարության պաշտպանությանը, տարիներ շարունակ արդարության համար պայքարող անօգնական տիկնոջը ասելով՝ «Գիժ անտեր․․․»։ Մշակութային գործչից իշխանական գործիք դարձած Իսպիրյանին, փաստորեն, մի ավագանու մանդատը բավարար էր, որպեսզի նա այսքան խուրդվեր քաղաքականության մեջ՝ դառնալով օրվա իշխանության ձեռքում մանրադրամ ու հասարակական կարծիքի ցուցիչ ընդուներ ֆեյսբուք սոցիալական ցանցը: Ինչ կասեք պարոն Իսպիրյան ճիշտ չի լինի փակեք կառավարությունը, Ազգային ժողովը եւ վերջապես ձեր քաղաքապետարանը եւ մեկ իշխանական էջ բացեք ֆեյսբուքում, դուք էլ նստեք որպես այդ էջի մոդերատոր ու հսկեք, թե որտեղ ինչ է կատարվում, ով ով է, եւ ով ինչ է մտածում: Թե չէ միլիոնների հասնող բյուջե ենք վատնում ձեզ վրա, դուք աշխատանքի եք գնում, վարձատրվում մեր հարկատուներիս գումարներով, իսկ որպես ցուցիչ ընդունում ֆեյսբուքը: Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am