Ովքեր էին Օպերայում հայտնված երիտասարդները, որոնք վանկարկում էին «Ռոբերտ վարչապետ»

«Ժողովուրդ» թերթը գրում. «Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սակայն երեկ իրավիճակը գնալով թեժանում էր. անգամ ԱԺ պատգամավորներն էին շտապել դեպքի վայր` փորձելով կանխել հնարավոր բախումները: Սակայն նկատենք, որ բախումներ, այնուամենայնիվ, եղան. սրճարանների սեփականատերերն իրենց աշխատակիցների հետ բոլոր հնարավոր միջոցներով երեկ դիմադրում էին` փորձելով խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին: Սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, հետո բանը հասավ քաշքշուկին, բախումներին: Բայց հետաքրքիրն այն է, որ Օպերային հարող տարածքում իրավիճակը շատ ավելի թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ հայտնվեցին ինչ-որ երիտասարդների խմբեր, որոնք եւս սկսեցին բողոքել սրճարանների ապամոնտաժման դեմ: Ընդ որում, նրանք ոչ թե բողոքում էին, այլ ավելի շուտ ոստիկանության հետ բախումներ հրահրում: Նույնիսկ բանը հասավ նրան, որ սկսեցին վանկարկել «Ռոբերտ վարչապետ», «Քոչարյան վարչապետ»: Բանը հասավ նաեւ սրճարանատերերի ու սրճարանի աշխատակիցների կողմից լրագրողների աշխատանքները խոչընդոտելուն, երբ արգելում էին տեսանկարահանել իրենց` «դուխով», «ես լավ տղա եմ» երգերի տակ պարելը, գոռգոռոցը: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստատեսությամբ անդրադարձել է այս խնդրին` նշելով. «Ես ինքս եմ հատուկ հանձնարարել ամեն ինչ անել մեղմ, մարդկային»: Նրա խոսքերով` ծանուցումները ժամանակին ուղարկվել են, եւ տնտեսվարողները դրանք ստացել են, սկզբում համաձայնել, բայց հետո հրաժարվել են քաղաքապետարանի պահանջը կատարել: Մարությանը նաեւ ասել է, որ այդ տարածքները վարձակալել են ծիծաղելի գներով` 90 հազար դրամ ամսական»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մակրոնը կանգնել է ճակատագրական ընտրության առաջ․ Սուրենյանց Խաղահրապարակում պատահարից հետո 6–ամյա տղայի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է ԿԽՄԿ-ին Գազայում Ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել․ Dallas Morning News Բրիտանիան 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Վաղարշապատի ավագանու ընտրություններում մասնակցելու համար ԸԸՀ փաստաթուղթ է ներկայացրել 9 ուժ Մինչև 2038-ը հանքարդյունաբերությունը կարող է վերանալ (video) Հրդեհ՝ Երկաթուղայինների փողոցում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար Պաղեստինցի 1966 բանտարկյալ պատրաստվում են լքել իսրայելական բանտերը Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում է տեղի ունենում Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Շարմազանով Երևանում «Ford Fusion»-ը կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել մայթին. կա տուժած Պաղեստինն ու Իսրայել փոխանակում են գերիներին․ յոթ իսրայելցի հանձնվել է ԿԽՄԿ-ին «Պատերազմն ավարտված է»․ Թրամփ Ռազմիկ Դավոյան` ապրելու համար «դեղամիջոց»․ բանաստեղծի 85-ամյակն է (video) Սիրիայի անվտանգությունն անբաժանելիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ. Հաքան Ֆիդան #ՀԻՄԱ․ Լսում եմ՝ էդ «անասունը» ինչ է ասում ու․․․ Արշակ Զաքարյան (video) Արցախցի էս պստոն մահացավ համայնքային կառավարման բարդակի ու անտերության հետևանքով. Արամ Գևորգյան Քննչական մարմինը սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբ Tasnim. Իրանը չի մասնակցի Եգիպտոսում Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովին՝ չնայած հրավերին Մերձավանում ստորագրահավաք․ պահանջում են Ախտոյանները հեռանան համայնքից (video) Թրամփը սպառնում է Պուտինին Բոլոր ժամանակների բանաստեղծը․ գիտաժողով ԵՊՀ-ում՝ նվիրված Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին (video) Սա՛ է ՔՊԿ-ի պահած մայրաքաղաքի դեմքը Որևէ մեկը լսե՞ց «Իմ հիասքանչ Երևան» երգը, որի համար մեր քաղաքացիները վճարել են 20 մլն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am