Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի տնօրինությունը պատասխանել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի արձագանքը մամուլի հրապարակումներին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը, մանկավարժական և սպայական կազմը ուշի-ուշով հետեւում են վերջերս վարժարանի շուրջ ծավալվող շահարկումներին ու հրապարակումներին։ Այսօր կրկին խորին հիասթափությամբ հետեւեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ պարոն Բաբայանի ճեպազրույցին եւ հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ պարոն Բաբայանն իրավիճակին ու տվյալներին ուղղակի չի տիրապետում։ Անդրադառնանք ճեպազրույցում մատնանշված մի քանի «փաստարկի» 1.«Վարժարանն ունի մինչեւ 100 ուսանող» Վարժարանն 2018-19թթ. ուսումնական տարին սկսել է 215 սաներով, իսկ ներկայում մեր մոտ սովորում են 190 սան։ Հաշվի առնելով կառուցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ 2019-20թթ. ուսումնական տարում նախատեսում ենք ունենալ 250 սան, այդ թվում, առաջին անգամ նաև աղջիկների։ 2.«Վարժարանի տարածքում գտվող հյուրանոցն ու քոթեջները փակի տակ են» Հյուրանոցն ու քոթեջները ժամանակին ծառայել են վարժարանի՝ Երեւանից հրավիրված ուսուցչական և սպայական կազմի համար, իսկ այս տարվանից նախատեսվում է այն օգտագործել որպես հյուրանոց։ Միայն 2018-ին վարժարանն իրականացրել է 2՝ ԵՄ կողմից ֆինանսավորող սեմինարներ և ֆորումներ: Այս տարի եւս արդեն ունենք մի քանի հաստատված միջոցառում։ Վարժարանը անփոխարինելի հանգրվան է ՊՆ այցելած բարձրաստիճան հյուրերի ու բազմազան ծրագրերի համար։ Հատկանշական է, որ հենց մեր վարժարանում են իրականացվում ԱՊՀ երկրների մասշտաբով երկու խոշորագույն միջոցառումները՝ «Համագործակցության մարտիկ» մրցաշարն ու ռազմական ուսումնական հաստատությունների միջև անցկացվող օտար լեզուների օլիմպիադան, որի մասնակիցները բնակվում են հյուրանոցում։ Քոթեջները նույնպես բնակեցված են։ Դրանցից մեկը ծառայում է որպես բուժկետ, մյուս երեքում տնօրինությունն է ապրում, ում հանգստյան օրերին ժամանակ առ ժամանակ այցելում են ընտանիքի անդամները։ Մյուս քոթեջներում էլ հյուրընկալվում են վարժարան դասախոսություններով այցելող անվանի պետական և ռազմական գործիչներ, մտավորականներ։ Պարոն Բաբայանի մոտ թյուր տպավորություն է ձևավորվել, որ վարժարանը, ինչպես ինքն է նշում,լավագույնս և նպատակային չի կարող իրականացնել նման ծառայություն:Խորհուրդ ենք տալիս պարոն Բաբայանին ուշադիր ծանոթանալ վարժարանի ղեկավարության կենսագրություններին, որոնք կյանքի մեծ ճանապարհ են անցել և տարիներ շարունակ ղեկավարել են տարբեր կառույցներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Զարմանալի է նաեւ, որ այցի արդյունքում պարոն Բաբայանի մոտ չեն տպավորվել և ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ չեն գտել վարժարանի շարահրապարակները, մարզական արգելագոտին, արտաքին և ներքին մարզասրահները, առանց որի անհնար է իրականացնել սաների ռազմամարզական կրթությունը: Ծախսերի մասին։ Եթե սկզբում վարժարանի ղեկավարութունը շեշտը դրել էր ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպման եւ վարժարանը բնականոն հունի մեջ ներդրման վրա, ապա այժմ այդ ամենի հետ մեկտեղ վարժարանի թիմն աշխատում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ փորձելով հնարավորինս մեղմել պետական ֆինանսավորման բեռը վարժարանի պահպանման համար։ Իսկ վերջում հավելենք, որ պարոն Բաբայանի կողմից նշված այսպես կոչված «թափանցիկ» գործելաոճը չի ենթադրում միայն կառավարության և ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակումը:Ժողովրդավարությունը և թափանցիկությունը ենթադրում են հասարակության ներգրավումը որոշումների կայացման գործընթացում, հասարակական լսումներ կարևոր հարցերի վերաբերյալ և ոչ թե փոստ ֆակտում տեղեկատվություն կայացված որոշման մասին կամ հավաստիացումներ, որ վաճառքի գործարքը թափանցիկ կլինի: Միգուցե, եթե պարոն Բաբայանն այցելեր որեւէ աշխատանքային օր, այլ ոչ թե կիրակի, ու հանդիպեր վարժարանի ղեկավարության եւ սաների հետ, իր կարծիքը վարժարանի, տարածքի նպատակայնության ու նշանակության մասին կփոխվեր, ու ավելի լավ տեղեկացված կլիներ կառույցի վերաբերյալ՝ խուսափելով չճշտված տեղեկություններ հրապարակելուց։ Շատ ցանկալի կլիներ նաեւ, որ հաշվի առնվեր փաստը առ այն, որ վարժարանը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից ու որոշում կայացնելիս հոգաբարձուների խորհրդին տեղեկացնել ու կարծիք հարցնելը նույնպես մասնագիտական էթիկայի մեջ կլիներ։ Իսկ համեմատել Հայաստանի լավագույն, իր տեսքով և բովանդակությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ դա առնվազն հեգնանք է մեր երկրի ռազմական կրթության և դաստիարակության հանդեպ: Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի տնօրինություն

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am