Տիեզերական գաղափար. Լուսնի շահագործումը՝ ՀՀ պետական շահի առաջնահերթություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը: Նախագծի առաջաբանում ասվում է, որ տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը ու շահագործումը հանդիսանում են ՀՀ պետական շահի կարևորագույն առաջնահերթությունը: Ափսոս նախագծում նշված չէ, թե երբ է Հայաստանը սկսում Լուսնի շահագործումը»: