Դուք էիք պահանջում հեղափոխություն, դուք էիք փողոցներ փակում ու հիմա առաջինը հենց ձեր սրճարանն են քանդում

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից երեկ Հ1-ի եթերում հնչած հայտարարությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Իրենք անընդհատ նշում են ապօրինի շինությունները. ապօրինի շինությունները չեն կարող Կադաստրով վարձակալության վկայականներ ունենալ: Մեր սրճարանը վարձակալության հիմունքներով է ու տրված է Կադաստրով: Եթե նախկին իշխանությունն է տվել, դեռ չի նշանակում, որ ապօրինի է:Այն, ինչ տեղի է ունենում այժմ՝ վանդալիզմ է »,- հայտարարեց Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատլանտիկ գարդեն» սրճարանի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը: «Ես բոլորից ուզել եմ ընդամենը մեկ թուղթ՝ քաղաքապետի որոշումը, որ դուք այսօր իրավունք ունեք ապամոնտաժելու: Ինձ ոչ ոք նման թուղթ ցույց չի տվել»,- ասաց նա: «Սոզոնային շրջանում մենք ունենում ենք 28 աշխատակից, իսկ ոչ սեզոնային շրջանում՝ 10:Զավեշտալի է այն, որ  հեղափոխության օրերին հենց մեր սրճարանն է ակտիվ մասնակցել գործընթացներին, և այսօրվա իշխանություններն իրենց բոլոր ուրախությունները հենց «Ատլանտիկ գարդենում» էին անում: Ընդամենը մարդկային վերաբերմունք ենք պահանջում, ինչը այս դեպքում բացակայել է: Մեզընդամենը ծանուցել են տարածքն ազատել «ողջամիտ ժամկետում»: Կոնկրետ ժամկետ նշված չի եղել: Մենք կարող է ողջամիտ ժամկետ ենք համարում 1 տարին, մյուս սրճարանը ցուցե ողջամիտ ժամկետ է համարում 3 տարին»,- ասաց նա: Է. Ղազարյանը պնդում է՝ իրենք անպայման փոխհատուցում են պահանջելու, վնասել են իրենց ամբողջ գույքը, իսկ տարածքում գտնվող շատրվանն, ըստ նրա՝ արժե 25.000 դոլար»: Նրա խոսքով՝ բոլորն իրենց վրա ծիծաղում են՝ ասելով, որ դուք էիք պահանջում հեղափոխություն, դուք էիք փողոցներ փակում ու հիմա առաջինը հենց իրենց սրճարանն են քանդում:  

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am