«Դեմա՞րշ». ՊԵԿ նախկին նախագահը ծխախոտի նոր գործարան է կառուցել. շուտով այն կբացվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվա սկզբներից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկսել էր Հայաստանում ծխախոտի գործարան կառուցել։ Այն ժամանակ Հարությունյանը ՊԵԿ նախագահն էր, ու նման խոշորամասշտաբ ներդրումը, բնականաբար, կարող էր լիարժեք իր նպատակին ծառայել՝ հարկայինում խնդիր չէր ունենա, հումքի ներմուծման հարցում՝ եւս։ Բայց ապրիլին տեղի ունեցավ հեղափոխություն, եւ Հարությունյանն ու նրա թիմը հեռացան իշխանությունից, Սերժի Վաչոյին էլ երկու անգամ բռնեցին-բաց թողեցին իրավապահները։ Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի բիզնես պրոյեկտն այս ամիսներին կանգ չի առել, ներդրումներն ու գործարանի կառուցումը շարունակվել են, քանզի չէին կարող այդքան գումարը ջուրը լցնել ու հետ կանգնել պրոյեկտից։ Եվ շուտով՝ երեւի թե մեկ ամսվա ընթացքում, տեղի կունենա գործարանի բացումը։ Գործարանը, ինչպես տեղեկացանք, կառուցվում է Աբովյանի տարածքում, ծխախոտ արտադրող ընկերությունն էլ կոչվելու է «ԱրմՏաբակ»։ Ասում են՝ այս գործարանի կառուցումից հատկապես շատ էին նեղվել «Գրանդ տոբակոյի» տերերը՝ Վարդանյանները, որոնք սա համարում էին Սերժ Սարգսյանի իշխանության կողմից իրենց դեմ ուղղված դեմարշ։ Եվ թերեւս նաեւ սա նպաստեց, որ հեղափոխության օրերին «Գրանդ հոլդինգն» արագությամբ միացավ հեղափոխությանն ու նպաստեց Սերժ Սարգսյանի իշխանության հեռացմանը։ Բայց կարծես թե դա էլ նրանց չփրկեց, քանզի գործարանը, այնուամենայնիվ, կառուցվեց։ Մենք փորձեցինք կապ հաստատել Վարդան Հարությունյանի հետ, բայց չհաջողվեց, պարզվեց՝ երկրում չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան Մատվիենկոն հանդիպել է Էրդողանի հետ Ճղում եք. Քոչարյանից էլ, Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ թույլ եք. Մինասյանը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ մի՛ ճնշեք․․․ Փաշինյանի ճակատագրական մեսիջը Պուտինին»․ Հայկ Նահապետյան (video) ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ․ Ռոբերտ Քոչարյան Ինչ որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկվածների նկատմամբ․ մանրամասներ ՔՊ-ն ունի համազգային աղետի նոր ծրագիր (video) Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ իրանագետ Աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին․ Էրդողան Թրամփը հայտարարել է, որ կարող է անձամբ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին Մենք ունենք հնարավորություն պատմական խաղաղության համաձայնագիր կնքել Լիբանանի հետ․ Նեթանյահու Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին. Աբրահամյան Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am