Արմեն Սարգսյանի երրորդ «փորձությունը»

Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամ առաջադրելու համար իր լիազորությունների շրջանակում կրկին ձեւավորել է մրցութային հանձնաժողով, որն արդեն քննում է դիմում ներկայացրած թեկնածուներին։ Արդյունքները կամփոփվեն ամսվա վերջին, որից հետո Արմեն Սարգսյանը կներկայացնի կա՛մ այդ հանձնաժողովի հավանությանն արժանացած թեկնածուին, կա՛մ իր թեկնածուին։ Մամուլում կրկին տեղեկություններ կան, որ Վահե Գրիգորյանը, որին անցած գումարման ԱԺ-ն, Արմեն Սարգսյանի ներկայացմամբ, հավանության չարժանացրեց, կրկին առաջադրվելու հավակնություններ ունի, նրա խնդիրը ոչ միայն ՍԴ անդամ դառնալն է, այլ այնուհետ՝ նախագահ։ Իրավաբանական հանրույթն ակնկալում է, որ Արմեն Սարգսյանը չի գնա այդ քայլին եւ նորից չի ներկայացնի Վահե Գրիգորյանին, որովհետեւ Սահմանադրությունը հստակ է ասում, որ եթե ներկայացված թեկնածուն չի ընտրվում, ապա ներկայացվում է նորը, իսկ նորը, հին թեկնածուն չէ։ Սահմանադրական իրավունքն էլ ասում է, որ նույն մարդու թեկնածությունն առաջադրելը հակասում է պետական մարմինների՝ միմյանց հարգելու սկզբունքին, այսինքն, եթե Արմեն Սարգսյանը նորից առաջադրի հին թեկնածուին, կնշանակի չի հարգում ԱԺ ընդունած որոշումը, կապ չունի, թե որ պատգամավորներն են տապալել ընտրությունը, խոսքքը ինստիտուտի մասին է: Տեղեկություններ կան, որ Վահե Գրիգորյանից բացի եւս երկու թեկնածու կա: Ընդ որում նրանցից մեկը ՍԴ անդամի փայլուն հավակնորդ է: Խոսքը Գոռ Հովհաննիսյանի մասին է, ով Հագենի համալսարանի գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ է: Նա արդեն դիմել է Արմեն Սարգսյանին՝ իր թեկնածությունը ներկայացնելու հարցով։ Հովհաննիսյանն ունի 5 համալսարանական կրթություն: Մյուս թեկնածուն Մարտին Մանուկյանն է, փաստաբան: Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրելու օրենսդրությամբ նախատեսված ժամկետները վաղուց են լրացել, Արմեն Սարգսյանը երրորդ անգամն է փորձելու օգտվել իր իրավունքից եւ թեկնածու առաջադրել, առաջին թեկնածուն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանն էր՝ Կոստանյանի կուրսեցին, 2-րդը՝ Վահե Գրիգորյանը, իսկ ով կլինի 3-րդը, պարզ կդառնա առաջիկայում: Անի Սահակյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am