Բակո Սահակյանը շեշտեց, իսկ Փաշինյանն անտեսեց գլխավորը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում՝ մարտի 12-ին, ինչպես հայտնի է, ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նրա ելույթը մի կարևոր ուղերձ ունի, որը, թերևս, ներկայացնում է այսօր Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև արցախյան հարցում մոտեցումների որոշակի տարբերությունը: «Մեր առաջնահերթ խնդիրը եղել է, կա, վաղն էլ կմնա Արցախի անկախության միջազգային ճանաչումը», ասել է Բակո Սահակյանը: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում Արցախի միջազգային ճանաչման մասին հիշատակումներ չեն լինում և վերջին ելույթում էլ չի եղել: Պատահականությո՞ւն է սա... Ըստ ամենայնի՝ ոչ, որովհետև, եթե Փաշինյանը, որպես հիմնական բանակցող այդ մասին հետևողականորեն չի նշում, դա կարծես իր փոխարեն անում է Ստեփանակերտը: Բայց այստեղ խնդիր կա. Առանց Հայաստանի աջակցության Արցախի միջազգային ճանաչման գործընթացը չի կարող լիարժեք լինել, որ հիմնական բեռը հենց Հայաստանի ուսերին պետք է լինի: Ինչ է ստացվում ուրեմն, Արցախը կարևորում է միջազգային ճանաչումը, սակայն Հայաստանը դա չի՞ կարևորում, կամ այնքան էլ չի՞ կարևորում... Չէ՞ որ բանակցություններին մասնակցելն ամենևին էլ չի բացառում Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, որ կարող է ծավալվել: Իհարկե, կարող են հակադարձել, թե Հայաստանը կարող է բանակցություններին շարունակել մասնակցել, իսկ Արցախի միջազգային ճանաչման մասին առանց բարձրաձայնելու աշխատանքներ իրականացնել: Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ պաշտոնական Երևանը, Փաշինյանի հեղափոխությունից հետո, կարծես, չի ցանկանում հիշատակել Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին այնպիսի ինտենսիվությամբ, ինչպես դա արվում էր նախկինում: Բացի այդ, եթե անգամ այդ գործընթացի մասին չպետք է բարձրաձայնել հաճախ, պետք է հայտարարել, որպես ադրբեջանական կողմն էլ գիտակցի, որ հայկական կողմի համար, միևնույն է, Արցախի ապագան Ադրբեջանի հետ անհնարին է: Բակո Սահակյանի ելույթից մի հատված, մինչդեռ, ցույց է տալիս, որ Արցախն իսկապես ունի միջազգային ճանաչման հարցում միահամուռ աշխատանքի իրագործման անհրաժեշտություն: Նա ասում է. «Մենք այս ընթացքում կարևորել ենք, որ անհրաժեշտություն ունենք համազգային օրակարգ ունենալու, և ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձևավորմանը: Ինչպես այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաև այդ ազգային օրակարգում դասակարգված մեր առաջադրանքները: Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, և այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում»: Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշումներում որոշակի այս տարբերությունը վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ, Ստեփանակերտն ունի անհանգստություններ ընթացող բանակցությունների նկատմամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am