Քաղաքի կենտրոնը սարքում եք բոմժանոց,երևանցուն էլ սարքեք բոմժ. Բողոք (video)

Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:Արդեն այսօր,Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում սկսել են ապամոնտաժել առկա սրճարանները։ Մանրամասները՝ տեսանյութում.