Հերթական փուչիկը տրաքեց

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն ընդունվեց միաձայն՝ 113 կողմ ձայնով։ Ըստ այս փոփոխության՝ հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնելու մինչև 2019 թվականի մայիսի 31-ը: Հիշեցնենք, որ 2017-ին խորհրդարանն ընդունել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու մասին» օրենք, որի համաձայն` հանձնաժողովը պետք է ստեղծվեր 2018-ի ընթացքում և գործեր այս տարվա հունվարի 1-ից, սակայն հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց: Նոր իշխանությունը, թքած ունենալով օրենքի վրա, հետամուտ չեղավ նոր հանձնաժողովի ձեւավորմանը, որը նախորդ իշխանության պնդումներով ավելի լավն էր լինելու, քան գործողը։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: «Հիմա ունենք իրավիճակ, երբ փաստացի այս հանձնաժողովը չի ստեղծվել, ընդ որում հանձնաժողովի չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացել գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված. օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն հայտարագրեր, միևնույն ժամանակ չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվի այդ հայտարարագիրը, քանի որ այս տարվանից պետք է ներկայացվեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը չի ստեղծվել»,- ասաց նա։ Կառավարությունն առաջարկում է երկարաձգել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը, որպեսզի 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմ ներդրվի։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հենց այս պատճառով շաբաթներ առաջ դադարեցրեց իր պաշտոնավարումը, քանի որ այդ հանձնաժողովը չստեղծվեց։ Ի դեպ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացատրեց, թե ինչ խնդիրներ են առաջացել, որ օրենքով սահմանված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններ են եղել, դրանից առաջ՝  Երեւանի ավագանու ընտրություններ. «Հնարավոր չեղավ սահմանված ժամկետներում լուծել այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջեւ»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը, որպես հանձնաժողովի անդամ, հարցաշարերը պատրաստել է՝ 350 հարցաշար. «Մնում էր տեխնիկական մի քանի խնդիր, որը մենք այլեւս իրավասություն չունեինք անելու, որովհետեւ գործ ունեինք նոր հանձնաժողովի հետ: Այդ հանձնաժողովն այլեւս չի լինելու որեւէ իշխանության վերահսկողության ներքո, այն անկախ հանձնաժողով է լինելու ու չափորոշիչները հստակ նշված էին: Ըստ օրենքի, պետք է հանձնաժողովում լինեն հանրային հեղինակություն ունեցող, մաքուր կենսագրությամբ մարդիկ, որոնք հարցաշարն անցնելու դեպքում կարող են ընդգրկվել այդ հանձնաժողովում»: Խորհրդարանը վաղը երկրորդ ընթերցմամբ նախ կքննարկի հարցը, ապա այն կդրվի քվեարկության։ Ստացվում է, որ մի կողմից Փաշինյանի իշխանությունը թմբկահարում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, մյուս կողմից չեղարկել մի ծրագիր, որը հենց դրան էր տանելու։ Անի Սահակյան

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am