Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի

Արցախի խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման: Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները: Այս մասին, մասնավորապես, նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ: Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը ցույց տվեց, որ Հայաստանի վարչապետը համաձայնել է Արցախի հարցով մտնել բանակցային գործընթաց, այն էլ՝ 2009-2012թթ. արված առաջարկների շրջանակներում: «Համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»,- հայտարարեց Փաշինյանը՝ 2009-ից հետո տեղի ունեցած բանակցային գործընթացները նկատի ունենալով: Ասել է թե՝ Փաշինյանը բանակցելու է Սերժ Սարգսյանի՛ նախագահության ժամանակահատվածում շրջանառվող փաստաթղթերի «ռամկայի» մեջ: Մնացածը լիրիկայի ոլորտից է՝ կգնամ, կճշտեմ, կպարզաբանեմ, կլսեմ և այլն: Տեղին է հիշեցնելը, որ վարչապետ դառնալուն պես Փաշինյանը հայտարարում էր, որ չի բանակցելու Արցախի փոխարեն, քանզի չունի մանդատ: Հիմա բանակցելու է: Նա նաև հայտարարում էր, որ նախկինները միայն հող հանձնելու թեմայով են բանակցել: Հիմա ինքն այդ «հող հանձնելու» փաթեթն է բանակցային հիմք ընդունում: Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից: Ժանրի կանոնների համաձայն՝ Փաշինյանը պետք է, ուրեմն, հայտարարի՝ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ ես սխալվեցի: Ի դեպ, փաստացի, արդեն հայտարարել է: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի երեկվա ֆեյսբուքյան «լայվը» հենց այս թեմայով էր: Աշոտյանը արձանագրեց, որ Փաշինյանը եկել է իրենց ասածներին և բանակցելու է իրենց բանակցածի շրջանակներում, հետևաբար այլևս իրավունք չունի նախկիններին մեղադրել «հող հանձնելու» համար, կամ էլ Նիկոլը պետք է ընդունի, որ ինքն էլ է սկսել բանակցություն՝ «հող հանձնելու» թեմայով: Աշոտյանը պարզապես արձանագրեց Փաշինյանի նահանջն, ու վերջ: Ահա այսպիսի «թավշյա» ու «հեղափոխական» բաներ: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am