Վարչապետ. Սա նաև ֆինանսական աջակցություն է

Կառավարությունը մարտի 14-ին ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինասավորման և երկրորդ ծրագրի վարկային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում ձեռք բերված անասնաբուժական սարքավորումների, գործիքների, գյուղատնտեսական տեխնիկայի և կառուցված ջրարբիացման համակարգերի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ծրագրերով աջակցություն է ցուցաբերվել համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին, համայնքների արոտավայրերի ջրարբիացման բարելավմանը և ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը: Որոշմամբ՝ ձեռք բերված անասնաբուժական սարքավորումներն ու գործիքները կնվիրաբերվեն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին: Վերջինս այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված, համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին, ջրարբիացման համակարգերը կնվիրաբերվեն նույն համայնքներին, իսկ արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների համար ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան` համապատասխան կոոպերատիվներին: Արդյունքում՝ առնվազն 20 համայնքի անասնաբույժ կապահովվի անասնաբուժական նորագույն սարքավորումներով ու գործիքներով, 12 համայնքի արոտավայր կապահովվի ջրարբիացման համակարգով, արոտօգտագործողների 19 սպառողական կոոպերատիվ կապահովվի գյուղատնտեսական տեխնիկայով: Անդրադառնալով անասնաբուժական ծառայությունների մատուցման խնդրին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է դրանք արտապատվիրակել մասնավորին: «Մենք տարածքներում պետք է ունենանք անասնաբուժական կենտրոններ, որոնց կաջակցենք տեխնիկական և մասնագիտական պատշաճ մակարդակ ունենալու հարցում: Պետական ծրագրերը պետք է իրականացնենք այդ կենտրոնների միջոցով, որովհետև հիմա զուգահեռ երկու մեթոդ ունենք աշխատելու: Կներեք այս ձևակերպման համար, մենք ունենք մեկ նորմալ անասնաբուժություն, մեկ հատ էլ պետական անասնաբուժություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք պետք է այս կառույցներն ուժեղացնենք, և սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Մեր պետական ծառայությունները պետք է արտապատվիրակենք: Սա նաև ֆինանսական աջակցություն է, և կարծում եմ՝ եթե ոչ ծառայությունների գինը, ապա առնվազն որակն այս մեթոդով մեծացնելու հնարավորություն կունենանք»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է առաջ գնալ այս ռազմավարությամբ, որը ոլորտային միջոցառումների ծրագրում պետք է առանձնահատուկ նշվի որպես ուղղություն: «Սա չի նշանակում, որ պետական ծրագրերի իրականացման պրոցեսում լավ մասնագետներ չկան: Այստեղ մոտիվացիայի, իրենց աշխատանքի անընդհատականության, ինչպես նաև պրոֆեսիոնալ մակարդակը շարունակաբար բարձրացնելու խնդիր է»,-նշել է կառավարության ղեկավարը:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am