Արարատի մարզպետը հրաժարվում է 5.6 միլիոն վերջնահաշվարկ տալ. գործը կմտնի դատարան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հնարավոր է, ներգրավվի հերթական դատական գործում։ Մարզպետի դեմ ուղված հայցն այս անգամ առնչվում է իր ենթակայից պահված 5.6 միլիոն դրամի վերջնահաշվարկի հետ: Խոսքը մարզի գլխավոր վիրաբույժ Մելքոն Տալոյանին Վեդու բժշկական կենտրոնի (ԲԿ) ղեկավարի պաշտոնից ազատելու մասին է, իսկ վերջնահաշվարկը մարզպետը հրաժարվում է տալ՝ զանազան պատճառաբանություններով, ինչն օրենքի կոպտագույն խախտում է: Այս մասին 168 ժամի հետ զրույցում հայտնեց վիրաբույժ Մելքոն Տալոյանի փաստաբան Համլետ Մնացականյանը: Փաստաբանից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ պետք է Վեդիի ԲԿ-ի ազատված տնօրենի վերջնահաշվարկը մարզպետը տա, և ոչ թե՝ նույն ԲԿ-ն: «Մարզպետին օրենքն է այդ իրավունքով օժտել, որպեսզի Վեդիի ԲԿ-ի փոխարեն՝ ինքն այս մասով իր պարտավորությունը կատարի: Վեդիի ԲԿ-ն մարզպետարանին է ենթարկվում, իսկ հատկապես ղեկավարին նշանակող և ազատող անձը համարվում է մարզպետը: Հետևաբար՝ վերջնահաշվարկի դեպքում գլխավոր բժշկի գործատուն, ըստ օրենքի, հանդիսանում է մարզպետը: Ըստ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ կոնկրետ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելուց հետո, օրենքի պահանջի համաձայն՝ մարզպետը պարտավոր է տրամադրել ազատված անձի վերջնահաշվարկը և դրան հավասարեցված այլ եկամուտները, իսկ դրանք լրիվ թղթաբանորեն ձևակերպված են: Մինչդեռ մարզպետը հրաժարվում է օրենքի պահանջը կատարել և իր վրայից պատասխանատվությունը գցում է ՊՈԱԿ հանդիսացող Վեդիի ԲԿ-ի վրա՝ հիմնավորելով, թե իր կանոնադրությամբ առանձին գույք ու իրավասություններ ունի ՊՈԱԿ-ը: Սա աբսուրդ է, հասկանո՞ւմ եք, նա պարտավոր է մարզպետարանի հաշվից փոխանցել բժիշկ Տալոյանի օրենքով հասանելիք ողջ գումարը, հակառակ դեպքում՝ գոնե որպես լիազոր մարմնի ղեկավար՝ ցուցում պետք է տա իր կառավարման տակ գործող Վեդիի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խաչատրյանին, որպեսզի նա ԲԿ հաշվից փոխանցի ողջ գումարը: Իմ պաշտպանյալի իրավունքները խախտված են, ու պաշտոնյան է այդ օրենքը շրջանցող կամ անտեսող անձը, սա ընկալելի չէ Նոր Հայաստանում ու հատկապես հեղափոխական պաշտոնյայի պարագայում»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝ բոլոր գրությունները՝ ուղղված ԲԿ-ի տնօրենի ժ/պ-ին ու մարզպետին՝ կամ անտեսվում են, կամ լղոզված, անորոշ պատասխաններ են տրվում: Նշենք, որ սա մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ արդեն թվով 6-րդ հայցն է, որ քննվում է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ընդ որում, դրանք բոլորն էլ գրեթե միևնույն հայցապահանջով են ներկայացված ՝ Արտաշատի, Վեդու, Մասիսի բժշկական կենտրոններից ազատված ղեկավարների կողմից:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am