Gazeta-ն փոխանցում է,որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում պատասխանել է Ուկրաինայի Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոյին, որը քննադատել էր Ուկրաինա վերադառնալու նրա որոշումը:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացի է, եւ «տուն» է վերադառնում: Նա ընդգծել է, որ հարգում է ուկրաինական օրենքները՝ ի տարբերություն ուկրաինական «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների:
«Ես հասկանում եմ, որ չեք ցանկանում ձեզ խանգարեն գողանալ, բայց դուք Ուկրաինան արդեն հասցրել եք Եվրոպայի ամենաաղքատ երկրի վիճակին, գուցե բավակա՞ն է մարդկանց կերակրել ձեր հեքիաթներով եւ ժամանակն է սկսել ճամպրուկները հավաքել»,- վրդովվել է Սաակաշվիլին
Նա նաեւ ներկայիս կառավարության «անփառունակ իշխանավարման» մոտալուտ ավարտ է կանխագուշակել:
Սաակաշվիլին հայտարարել էր ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու որոշման մասին: Դրանից հետո նրան քննադատել էր Գերաշչենկոն՝ նրան «շրջմոլիկ» անվանելով:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը