Պատասխանատվությունից հրաժարվելը կլինի քաղաքական ինքնասպանություն. ըստ ամենայնի, որոշում կա ԼՂ հարցով բանակցությունները շարունակել գործող ֆորմատով. Վիկտոր Սողոմոնյան

Ճիշտ կլինի, որ արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցեն Ղարաբաղն ու Ադրբեջանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Այս ձևաչափը կարտահայտի հակամարտության իրական ֆորմատը: Սա կոնֆլիկտ չէ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, սա տարածքային կոնֆլիկտ չէ, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Մինսկի խմբի հայտարարությունն այն մասին էր, որ միջնորդները պատրաստ չեն ձևաչափերի փոփոխության: Թյուր կարծիք է, որ Ղարաբաղը մասնակցել է բանակցային գործընթացին այս ֆորմատով, նկատի ունեմ, երբ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կամ իրենց ներկայացուցիչները կարգավորման վերաբերյալ բանակցություններ են վարել: Դրանց ԼՂ ներկայացուցիչները սկսած 96-97թթ.-ից չեն մասնակցել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ նրա՝ երբ ԼՂ ներկայացուցիչները մասնակցում էին, Ադրբեջանը բերում էր ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, փորձում էր ստեղծել քառակողմ ֆորմատ: «Որպես այդպիսին կարգավորման քննարկում ԼՂ ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ բանակցային սեղանի շուրջ երբևէ չի եղել: Եղել է ոչ ուղղակի, միջնորդավորված բանակցություն: Ստեփանակերտի ներկայացուցիչները հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ, Հայաստանի նախագահն էլ տեղյակ է պահել ընթացքի մասին, Ստեփանակերտի տեսակետներն էլ ներկայացրել է»,- նշեց Վ. Սողոմոնյանը: Վերջինս նկատեց, որ կա ռեալ պոլիտիկ, որի ձևակերպումները ներկայացվին ՄԽ կողմից, նրանք ասացին, որ ձևաչափի փոփոխություն այս փուլում նախատեսված չէ, և որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի պատերազմ չսկսվի: «Կարծում եմ, որ հայկական կողմը ստիպված է լինելու շարունակել բանակցությունները, թեև բազմիցս հայտարարել է, որ հանդիպում են, բայց չեն բանակցում, հանդիպում են, որ որոշեն ֆորմատը: Այս պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա, նստի բանակցությունների ու ներկայացնի ԼՂ շահերը: Կարծում եմ, որ ամեն ինչ սրանով է ավարտվելու»,- հավելեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: Նա նշեց, որ կար երկու տարբերակ՝ կա՛մ համակերպվել իրավիճակի հետ, կա՛մ հրաժարվել պատասխանատվությունից և տուրք տալ պոպուլիզմին: Սողոմոնյանն ասաց, որ պատասխանատվությունից հրաժարվելը կլինի քաղաքական ինքնասպանություն, և ըստ ամենայնի, որոշում կա բանակցությունները շարունակել գոյություն ունեցող ֆորմատով, ստանձնել պատասխանատվությունը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am