«Առաջիկայում Հայաստանում սպասվում է շուրջ տասը հազար քաղաքացու կրճատում». Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկայում Հայաստանում սպասվում է շուրջ տասը հազար քաղաքացու կրճատում: Քաղաքացիների, որոնք «Հավելյալ արժեք» չեն ստեղծում: Այսպիսի ձևակերպում էր արված փոխվարչապետի և ֆինանսների նախարարի միջև եղած գրագրությունում: Եթե անգամ տուժում են հավելյալ արժեք չստեղծող ՀՀ տասը հազար քաղաքացի, այսինքն` օպտիմալացման արդյունքում զրկվում են աշխատանքից, և դառնում են գործազուրկ` դրանից շահում է հայոց պետականությունը։ Օպտիմալացման քաղաքականությունը ինքնին բացասական երևույթ չէ: Զարգացած եվրոպական երկրներում նույնպես կարելի է հանդիպել օպտիմալացման, բայց վերջիններս դա անում են հաշվարկված, հաշվի առնելով Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջները՝ խորհրդակցել դրանց հետևանքները մեղմացնելու ուղիների և միջոցների վերաբերյալ, օրինակ` անդրադառնալով հարակից սոցիալական միջոցառումներին, որոնք, մասնավորապես, նպատակ ունեն օգնելու տվյալ աշխատողներին այլ աշխատանքում տեղավորմանը կամ վերուսուցմանը: Ցավալի է, որ օպտիմալացման գաղափարը կառույցի օպտիմալացումից տեղափոխվեց անձնական դաշտ՝ աստիճանաբար վերածվեց մարդու աշխատանքային և անձնական որակներին գնահատականներ տալուն՝ «նման պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»: Այստեղ խոսքը գնում է տասը հազար ՀՀ քաղաքացու մասին: Քաղաքացու, որ պետության և պետականության մի մասն են կազմում: Քաղաքացու, ում հանդեպ իշխանություններն ստանձնել են պարտավորություններ, հատկապես, երբ նրան հավաստիացրեցին, որ նա է այս երկրի տերը: Քաղաքացու, ում մասին պետք է հիշել ոչ միայն ընտրության ժամանակ քվե ակնակալելիս: Նրանց կյանքի որակի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, պետք է վաստակել այդ քվեին արժանանալու իրավունքը: Ի վերջո իշխանությունները միայն սեփական թիմի և մերձավորների համար չեն, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Եկեք արձանագրենք մի փաստ՝ խոսքը միայն տասը հազար մարդու մասին չէ, այլ տասը հազար ընտանիքի: Եվ այս ամենն ամենևին պոպուլիստական հայտարարություն չէ: Աղքատության հաղթահարման համար հռչակված՝ «Նպաստից դեպի աշխատանք և աշխատավարձ» սկզբունքի փոխարեն այս մոտեցման արդյունքում իրականում գործելու է ուղիղ հակառակ՝ «Աշխատանքից դեպի նպաստ, գործազրկություն» սկզբունքը: Հանրության տեսանկյունից այս ամենը կարող է հասկանալի և դուրեկան լինել, իսկ իշխանության համար, քաղաքական առումով, շահեկան: Բայց դա միայն առաջին հայացքից է և թվացյալ: Ոչ ճիշտ հաշվարկված քայլերը կարող են բերել սոցիալական լարվածության խորացմանն ու գործազրկության աճին, ինչն էլ կնպաստի պետության սոցիալական դրական պարտավորությունների կրճատմանը և դրանց կատարման արդյունավետության ռիսկերի ավելացմանը: Պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո, հաստիքների կրճատումը, պետք է իրականացվի խորքային վերլուծությունների, հաշվարկների ու կանխատեսումների արդյունքում: Այդ հաշվարկները չպետք է պայմանավորված լինեն անհատական հատկանիշներով, այլ պետք է բխեն ոլորտի կարգավորման արդյունավետությունից: Եվ եթե նույնիսկ կոնկրետ աշխատատեղի կրճատումը խիստ հիմնավոր է տնտեսական արդյունավետության տեսանկյունից և անխուսափելի, ապա դա պետք է հաջորդի աշխատատեղեր ստեղծելուն ուղղված պետության հստակ և հավակնոտ տնտեսական քաղաքականությունը կյանքի կոչելուն: Եվ հիմնավորումներից մեկը, որ այդ մարդկանց մի մասն իրավաբաններ և հաշվապահներ են և «էդ մարդիկ անգործ չեն մնա» կամ միգուցե ավելի լավ գործ գտնեն, խոսում է այն մասին, որ պետությունն իրեն ազատում է այս մարդկանց հանդեպ սոցիալական դրական պարտավորություններից: Իսկ ի՞նչ է արվել նրանց համար աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության իրագործման ուղղությամբ: Եթե ստեղծվեր այդպիսի հնարավարություն, այդ մարդիկ իրենք դուրս կգային պետական համակարգից: Ոչ ոք չի երազել հանրային ծառայողի ցածր աշխատավարձով աշխատանքի մասին, ինչ է՝ անունը չինովնիկ է: Բայց այս պահին այդ մարդիկ չունեն այլընտրանք, որովհետև չեն ստեղծվել անհրաժեշտ պայմաններ: Եվ ուրեմն տնտեսական արդյունավետության գնահատման հետ մեկտեղ լավ կլինի գնահատել այդ մարդկանց համար այլընտրանք ստեղծելու ուղղությամբ արված աշխատանքը: Ի վերջո խոսելուց բացի գործի անցնել է պետք»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am