Եթե Արցախի նախագահը չմասնակցի Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ սուտ խոստում է տվել. Էդուարդ Շարմազանով

Փաշինյանի ելույթը ոչ միայն կատարյալ չէր, այլ տեղ-տեղ պարունակում էր մտահոգիչ և վտանգավոր թեզեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ունեցած ելույթին: Շարմազանովի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Երկու օր շարունակ քաղաքական և քաղաքագիտական հանրությունը քննարկում է Ստեփանակերտում տեղի ունեցած հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, ինչպես նաև նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթները: Փաշինյանի ելույթը ոչ միայն կատարյալ չէր, այլ տեղ-տեղ պարունակում էր մտահոգիչ և վտանգավոր թեզեր: Արձանագրենք. Եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր ելույթում խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսք անգամ չի ասում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ: Կրկնում եմ՝ Փաշինյանի ելույթում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին որևէ բառ չկար: Նիկոլն իր ելույթում գիտակցված կամ ենթագիտակցաբար օգտագործում է Ղարաբաղի հայություն եզրույթը, որը, չեմ կարծում, թե հաջող ձևակերպում է, մասնավորապես, նաև բանակցությունների կամ հրապարակային ելույթների ժամանակ: Հիշեցնեմ, որ Արցախը իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ ներքին օրենսդրության և միջազգային գործող բոլոր իրավական նորմերին համապատասխան դեռևս 1991թ. սեպտեմբերի 2-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին կրկին ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության համաձայն՝ Արցախը հանրաքվեի միջոցով անկախացել է ԽՍՀՄ-ից: Ի գիտություն Փաշինյանի՝ տեղեկացնեմ, որ Արցախում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 82,2 տոկոսը, այսինքն՝ 108,736 մարդ, մասնակցել է հանրաքվեին, որից ընտրություններին մասնակցածների 99 տոկոսը, այսինքն՝ 107, 648 քաղաքացի «այո» է ասել Արցախի անկախությանը: Հետևաբար, Արցախի Հանրապետության անկախության օգտին արտահայտվել է Արցախում ընտրության իրավունք ունեցողների 80 տոկոսից ավելին, իսկ ընտրություններին մասնակցածների 99 տոկոսը: Ուստի, Փաշինյանի արտահայտած Ղարաբաղի հայություն միտքը կամ եզրույթը կարծում եմ՝ այդքան էլ նպատակահարմար չէ: Սա միջհամայնքային վեճ չէ, սա Արցախում ապրող քաղաքացիների որոշումն է, և բոլորը պետք է հարգեն և հաշվի նստեն այդ որոշման հետ: Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախյան կարգավորման գործընթացում նրա ծրագիրը նման չէ ոչ առաջին, ոչ երկրորդ և ոչ էլ երրորդ նախագահների ռազմավարությանն ու հայեցակարգին, և նա ունի հայանպաստ ծրագիր կամ հայեցակարգ: Ու՞ր է այդ հայեցակարգը, բա ասում էր հայանպաստ ծրագիր ունեմ արցախյան հարցում: Չլսեցինք դա: Համանախագահների հայտարարությունից պարզ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում ղարաբաղյան կարգավորման հետ կապված նոր փաթեթ կամ փաստաթուղթ քննարկել Փաշինյանի հետ: Սակայն ամիսներ առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում էր, որ նախկին իշխանությունները բանակցել են բացառապես հող հանձնելու վերաբերյալ և կան փաստաթղթեր: Հիմա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկան բանակցությունների նոր փաստաթղթեր, կա՛մ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել, կա՛մ ստել է: Թող որոշի ինքը: Եվ վերջում, եթե Արցախի նախագահը չմասնակցի Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ սուտ խոստում է տվել»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am