Irakanum.am կայքը գրում է. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծննդյան 28 ամյակը նշել է Բալիիում։ Մեր ունեցած տեղեկություններով երիտասարդը Ինդոնեզիայի կղզե նահանգ է թռել ընկերների հետ, որտեղ պատրաստվում է անցկացնել մի քանի օր։ Արդյո՞ք քաղաքապետը արձակուրդի հաշվին է որոշել «կայֆերն» անցկացնել աշխարհում ամենաթանկարժեք հանգստյան գոտի համարվում Բալիիում, եւ կամ քաղաքապետի աշխատավարձը բավարարում է նման ճոխություններ թույլ տալուն, փորձեցինք ճշտել Գորիսի քաղաքապետարանից։ Մեր զանգերը, սակայն անպատասխան մնացին։
Իհարկե Գորիսի քաղաքապետի ձեռքը «քարի տակ» չէ։ Ավելին լրագրողների հետ զրույցում Առուշանյանը հպարտացել էր, որ քաղաքապետի աշխատավարձն անգամ չի ստանում։ Փաստացի Առուշանյանը, ինչպես փոքր տարիքում, այնպես էլ տակավին երիտասարդ հասակում շարունակում է վայելել պապայի փողերը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը 2016 թվականին անդամակցել էր ՀՀԿ-ին, սակայն թավշյա հեղափոխությունից հետո, ինչպես բազմաթիվ ՀՀԿ-ականներ լքեց խորտակվող նավը։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը