Սեփակա՞ն քմահաճության, թե՞ Ալիևի քմահաճությանը տուրք տալով

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերջապես լսեցի Հայաստանի և Արցախի ԱԱԽ-ների համատեղ նիստին Նիկոլ Փաշինյանի ելույթը: Անընդհատ կարդում էի, որ ոչ մի նոր բան չի ասել: Մինչդեռ ասածն ամբողջովին նոր տեքստեր են: Հնչեցրած ճիշտ ժամանակին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունից անմիջապես հետո, տարածաշրջան այցելելու օրերին: Նոր չի անշուշտ Նիկոլ Փաշինյանի պնդումը բանակցային գործընթացին Արցախի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցչության մասնակցության անհրաժեշտության և նույնիսկ անխուսափելիության մասին: Բայց նոր է որպես թելադրվող օրակարգ: Թե իրավական, թե բարոյական փաստարկումներով: Նոր է այն, որ սա փաստորեն Մինսկի խմբի կողմից այդ հանգմանքն ըստ էության մերժող հայտարարությունից անմիջապես հետո արտահայտվող սեփական դիրքորոշման կոշտ պնդում է: Նոր է այն, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը առանց վիզ թեքելու, առանց թաքուն անկյունների, առանց նեյնիմների և հրապարակային, բարձրաձայն պնդում է իր փաստարկված օրակարգը: Ի՞նչ փաստարկով է առարկում Մինսկի խումբը Արցախի մասնակցությանը բանակցություններին՝ քմահաճությա՞ն: Սեփակա՞ն քմահաճության, թե՞ Ալիևի քմահաճությանը տուրք տալով: Դե ահա Փաշինյանը հնչեցնում է հայաստանյան փաստարկը՝ Արցախի ժողովուրդն է խնդիրը բարձրացրել, Արցախի ժողովուրդը կարո՛ղ է և պե՛տք է արտահայտի իր դիրքորոշումները, և պետք է արտահայտի ոչ թե միջնորդավորված, այլ սեփական ներկայացուցչով: Եվ Հայաստանը պաշտպանելու է Արցախի ժողովրդի այդ իրավունքը: Այստեղ լավ ու վատի հարց չկա, այստեղ խնդրի լուծման ընթացքի կոնկրետ առաջարկ է: Եթե բանակցող կողմերից մեկը դիմադրում է դրան՝ այդ կողմը խնդրի լուծում չի ուզում, թելադրել է ուզում: Ուրեմն արմատից ոչնչացնում է խնդրի լուծման նկատմամբ բարի կամքը, թողնում է միայն ուժայինը: Եվ եթե Մինսկի խումբը չի ուզում հասկանալ այս պարզ բանը՝ շարունակում է աճպարարությամբ զբաղվել: Հայաստանը պնդելու է իր դիրքորոշման վրա և սա միայն պատիվ է բերում Նիկոլ Փաշինյանին: Թող մերժեն, թող մերժման փաստարկներ փնտրեն, «Ալիևը չի ուզում»-ը ամենածիծաղելին է բոլոր հնարավոր փաստարկների մեջ: Իհարկե չի ուզում, և երբեք չի ուզեցել, հենց այդ պատճառով էլ տեղի են ունեցել սումգայիթը, բաքուն, կիրովաբադը, «կոլցոն», պատերազմը… Կարծում եմ Հայաստանի ժողովուրդը պետք է այս հարցում լիարժեքորեն սատարի Փաշինյանին: Սա է պահանջում թե մարդկային, թե մարդածին օրենքն ու իրավունքը, սա է պահանջում ողջամտությունը: Մինսկի խմբի հայտարարության մերժողական տոնից հմայված և այս հարցում Նիկոլ Փաշինյանի «տապալման» հեռանկարի կանխատեսման հաճույքից հալվող «ագենտները»  միայն հաստատում են «մադրիդյան սկզբունքներին» իրենց անվերապահ համաձայնությունը և ձեռքերը հնազանդ բարձրացրած հրահանգի են սպասում: Երկրորդ շատ կարևոր ուղերձը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: Հարցին մոտիկից հետևող բոլոր փորձագետները գիտեն, թե որքան պատաստակամ են այս հարցում Հայաստանում և Արցախում, որքան կորշտ մերժողական՝ Ադրբեջանում: Միջազգային կառույցները քիչ փող, ջանք, միտք ու եռանդ չեն ծախսել այս խնդրում որևէ հաջողության հասնելու համար: Բոլորը գիտեն, թե որքան հաճախ են/ենք «ըմբռնումով» մոտեցել ադրբեջանական իշխանությոնների հակառակ կամքին՝ թշնամության սերմանմանը: Հայերի հետ շփման ցանկացած օրակարգ Ադրբեջանում ենթակա է դատապարտման, իսկ ներսում քաղաքական և հանրային հռետորաբանությունը կառուցվում է բացառապես գերթշնամական տեքստի վրա: Դեռ որքա՞ն կարող է սա շարունակվել: Որքա՞ն կարող է Ադրբեջանի ժողովուրդը զոհ գնալ ալիևյան քմահաճությանը: Ճիշտ նույնքան, որքան միջազգային կառոյցները կհամաձայնեն դրան: «Խաղաղության նախապատրաստման» Նիկոլ Փաշինյանի ուղերձը ուղերձ է միջազգային կառույցներին՝ «դե, աշխատեք, ջանք թափեք, մի եկեք մեզ ասեք՝ Ալիևը չի ուզում, երկրում բռնակալություն է, և փորձագետները վախենում են»: Սա մենք վաղուց գիտենք, սա դուք էլ վաղուց գիտեք, բայց դեռ որքան եք աչք փակելու սրա վրա, եթե ինքներդ սրա հետ համաձայն չեք: Թե՞ համաձայն եք: Երրորդ ուղերձը՝ ՀՀ և Արցախի ԱԱԽ-ների համատեղ նիստի փաստը: Մենք մի ենք, միասին ենք, մենք ըստ էության նույնն ենք: Այս ելույթը նաև հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում հետևողականորեն շարունակում է պնդել ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած իր դիրքորոշումը, և Մինսկի խումբը պետք է հաշվի նստի դրա հետ: Մինսկի խումբը պետք է ավելի ճկուն դառնա, պետք է աշխատի, ոչ թե մի հայտարարությունից մյուս հայտարարություն կրկնի քսան տարվա վաղեմության տեքստը»:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am