Անդրդվելին. Փաշինյանի ճակատագրական որոշումը

Շաբաթ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկանդալային հայտարարությունը մի քանի օր է լարվածության մեջ է պահում հանրությանը: Ի վերջո, ինչ է սպասվում համանախագահների ոչ բարենպաստ հայտարարություններից հետո՝ տարածքների հանձնում, թե նոր պատերազմ, այլ տեղ, քան այս երկընտրանքն է, հայտարարությունը չի տանում: Այսով սեւով սպիտակի վրա կողմերը մերժեցին Ղարաբաղը բանակցությունների կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի թեզը ու դեռ ավելին: Համանախագահների հայտարարությունը վերադարձրեց բանակցությունները դեպի Կազան, այսինքն՝ 2011 թվական, որը ավելի լավ է, քան Բոլթոնի պլանը, ու ավելի վատը, քան մեկնարկային իրողությունը։ Վերադարձ դեպի Կազանը նշանակում է, որ Ադրբեջանի նախաձեռնած 2016–ի ապրիլի քառօրյան այլևս ի չիք է դառնում, ավելի ճիշտ դա այլեւս Ադչբեջանի համար թեմա չի մնում: Անչափ կնճռոտ այս իրավիճակում թվում էր, թե վարչապետը հենց շաբաթ-կիրակի պետք է ուղեվորվեր Արցախ ու այնտեղ ռազմաքաղաքական էլիտայի հետ քննարկեր հարցը, իրավիճակից ելքերը ու գտնեին մեր դեմ արված հայտարարության համարժեք պատասխանը, բայց վարչապետը վայելեց իր շաբաթ կրակին, ընդ որում երեխաների հետ գիրք կարդալով, միայն երկուշաբթի նա ուղեւորվեց Արցախ, զուգահեռ պաշտոնապես հաղորդեցին, որ Հայաստանի անվտանգությյան խորհրքի նիստն անցկացվելու է Արցախում: Բայց որքան մեծ եղավ զարմանքը եւ վայրէջք կատարած ուղղաթիռից վարչապետից բացի ուղղաթիռից դուրս եկան նաեւ նրա կինն ու երեք դուստրերը: Առաջին պահին շոկն անխուսափելի էր՝ միթե տիկին Աննա Հակոբյանը ամուսնուն պետք է ուղեկցի նաեւ այսպիսի իրավիճակում, երբ շրջագայելու, բրենդային խանութներից շոփինգի տեղ չկա: Սակայն հետո պարզվեց, որ ընտանյոք հանդերձ անվտանգության խորհրդի նիստից մեկ օր առաջ Արցախ մեկնելը հիմնավոր պատճառ ունի; Նիկոլ Փաշինյանի Արցախում ծառայող որդու՝ Աշոտի տարեդարձն է, ընտանիքը գնացել է նրա շնորհավորելու: Ու պետական ուղղաթիռը տեղափոխել է ոչ թե անվտանգության խորհրդի անդամներին, այլ վարչապետի ընտանիքին: Ընդունելով հանդերձ, որ մեր սիրելի վարչապետը կարող է երկու իրադարձութուններին էլ հավուր պատշաճի անցկացնել, երկուշաբթի տոնել որդու ծնունդը, իսկ այսօր հրավիրել վճռորոշ նիստը, ընդունենք, որ անվտանգության խորհրդի անդամները ուղղաթիռով չեն մեկնել Ղարաբաղ ու պետության վրա հավելյալ բեռ են դրել ոչ թե այն պատճառով, որ պետական ուղղաթիռը օգտագործվել է վարչապետի ընտանեկան հարցերի համար եւ իրենց տեղ չի եղել, այլ որովհետեւ իրենց գրաֆիկը չի համապատասխանել այն ժամի, երբ վարչապետն է մեկնել, այդուհանդերձ վարչապետի տիկնոջ եւ ընտանիքի ներկայությունը պետական ու աշխատանքային հանդիպումներին այլեւս իրողություն է, որ հանրությունը միարժեք չի ընդունում: Ասել է թե, սա նշանակում է, որ կամ վարչապետը, կամ ավելի ճիշտ իր տիկինը պետք է հաշվի նստեն հանրության հետ ու այսուհետ ավելի զուսպ փոխհարաբերություններ որդեգրեն՝ թեկուզ միմյանց կարոտելով, կամ էլ թքած ունենալով հանրային կարծիքի վրա շարունակել նույն տեմպով: Միայն թե երկրորդ ճանապարհն ընտրելուց առաջ հիշեք, որ նախկին իշխանությունն էլ էր բռնել այդ ուղին, իսկ վերջնարդյունքում Սերժ Սարգսյանը սկսել էր չտիրապետել իրավիճակին, իսկ արդյունքը եղավ այն, ինչ բոլորիս է հայտնի: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am