Բիզնեսները կփակվեն՝ գազով հյութերի փոթորիկը

Կառավարության վերջին նիստում հավանության արժանացած Հարկային նոր օրենգրքի նախագիծը մի քանի ոլորտներում փոթորիկ է առաջացրել։ Տնտեսական տարատեսկան գործունեություն ծավալող ընկերություններ և գործարարներ բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիա իրականացնող գազավորված ըմպելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները  պնդում են, որ Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների հետևանքով իրենց բիզնեսը  կփակվի։  Նոր նախագծով առաջարկվում է գազավորված ըմպելիքների արտադրությունը հարկել ակցիզային հարկով: Օրինակ,  այս ոլորտի հայտնի ընկերություններից մեկի  տնօրենը  նշել է, որ ընկերությունն ուղղակի կփակվի, որովհետև ակցիզային հարկով  աշխատելու դեպքում ինքն ստիպված է լինելու բարձրացնել արտադրանքի գինը, որն էլ իր հերթին կբերի շուկայում դիրքերի թուլացման և գնորդների թվի կտրուկ անկման։ Մյուս ճանապարհը գինը չբարձրացնելն է՝ որակի վատթարացման հաշվին։ Բայց սա  նախ  ցանկալի ճանապարհ չէ, բացի այդ՝ որակի անկումը ևս կբերի հաճախորդների թվի նվազման։ Հանուն արդարության պետք է նկատել, որ գնի բարձրացման դեպքում՝  հաճախորդը գազավորված անորակ և առողջության համար վնասակար գազավորված հյութերի փոխարեն կգերադասի գնել բնական հյութեր, որովհետև գնի բարձրացման դեպքում  մրգային բնական հավելումներով հյութերի և գազավորված ըմպելիքների գնային տարբերությունը կամ շատ քիչ կլինի կամ էլ կհավասարվի։ Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պահանջում են հրաժարվել նոր կարգավորումից և հարկման ռեժիմը թողնել նախկինի պես՝ ակցիզային հարկ կիրառել միայն ըստ բաղադրության մեջ առկա շաքարի չափաքանակի։ Գաղտնիք չէ, որ նաև առողջոպահության ոլորտի մասնագետներն են շատ հաճախ ասում, որ գազավորված ըմպելիքները վնաս են առողջությանը, ուստի դրանց օգտագործումից պետք է հրաժարվել։ Սակայն այս ոլորտում աշխատող տնտեսվարողները կտրականապես դեմ են այս կարգի մեկնաբանություններին և  հակադարձում են՝ ասելով, որ արտադրանքը համապատասխանում է ստանդարտացման պահանջներին, իսկ սպառողն անձամբ է որոշում՝  գնել այդ հյութը, թե ոչ։ Իսկ եթե սպառողն ունի 170 դրամամոց հյութի պահանջարկ, ապա անկախ հարկային կարգավորումներից, այդպիսի ապրանք շուկայում կգտնվի։ Իրականում տնտեսվարողների ասածի մեջ կա ճշմարտություն․ որակի և գնի համադրումից, հարկային ռեժիմի փոփոխությունից  առավել ակտուալ է սննդային արտադրանքին ներկայացվող  ստանդարտները խստացնելու խնդիրը։ Հայկ Դավթյան

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am